00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Աբովյան time
On air
18:22
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–Իրան. հարաբերություններ կան արդյո՞ք կենացներից ու բարի մտադրություններից բացի

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян встретился с президентом Ирана Хасаном Роухани (25 сентября 2018). Нью-Йорк
Премьер-министр Никол Пашинян встретился с президентом Ирана Хасаном Роухани (25 сентября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նյու Յորքում Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը, դրա ընթացքում հնչած ուղերձները վկայում են երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակ դուրս բերելու պատրաստակամության մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ԱՄՆ–ի կողմից Իրանի դեմ ճնշումների և պատժամիջոցների ֆոնին Հայաստանի հետ հարաբերություններն Իրանի համար մեկուսացումից խուսափելու միջոցներից մեկն են։ Այսօր ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց իրանագետ Նվեր Դավթյանը։

«Իրանցի գործարարները, որոնք աշխատում են երկրի սահմաններից դուրս, ԱՄՆ–ի պատժամիջոցների պատճառով արդեն բախվում են լուրջ խնդիրների։ Ինչպես հայտնի է, պատժամիջոցները վնասում են նաև Իրանի գործընկերներին։ Այդ առումով Հայաստանը` որպես մոտակա հարևան, կարող է «փրկօղակ» դառնալ Թեհրանի համար», – ասաց փորձագետը։

Армяно-иранская граница - Sputnik Արմենիա
Հայաստանը և Իրանը վերածնում են Արաքս գետի վրա խոշոր ՀԷԿ–ի գաղափարը

Ամերիկյան կողմը որոշ ըմբռնումով է մոտենում հայ–իրանական համագործակցությանը` հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից մեր հանրապետության շրջափակումը։ Վաշինգտոնը հասկանում է, որ ներկա իրադրությունում Իրանը Հայաստանի համար արտաքին աշխարհ դուրս գալու ուղիներից մեկն է։ Աշխարհաքաղաքական հանգամանքների նման դասավորությունը Երևանի և Թեհրանի միջև շփման լայն հեռանկարներ է բացում։

Փորձագետը կարծում է, որ Նյու Յորքում Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը, դրա ընթացքում հնչած ուղերձները վկայում են երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու կողմերի պատրաստակամության մասին։

Արևելագետ Արմեն Իսրայելը, իր հերթին, նշում է, որ իրանական կողմը շահագրգռված է էներգետիկ և տրանսպորտային նախագծեր իրագործելու մեջ։ Նա ուշադրություն դարձրեց, որ առաջին անգամ իրանական կողմը նախագահի մակարդակով առաջարկել է իր տեխնիկական և ինժեներային օգնությունը Հայաստանում «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարությանը։ Այդ ճանապարհը կարևոր օղակ է Պարսից ծոց–Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման համար։ Տվյալ նախագիծը հայ–իրանական օրակարգի առանցքային կետերից է։

Իսրայելյանը հավելեց, որ կողմերն արարողակարգային հայտարարություններից և բարեմաղթանքներից պետք է անցնեն գործնական քայլերի։ Դատելով երկու երկրների ղեկավարների հռետորությունից` դրա համար նախադրյալներ կան։

Փորձագետները միակարծիք են`Հայաստանի հետ հաջողակ և կառուցողական երկխոսությունը թույլ կտա Իրանին հերքել մեղադրանքները, թե Թեհրանը խառնվում է հարևաններին ներքին գործերին և ապակայունացնում է իրավիճակն այդ երկրներում։

Ժողովրդավարական Հայաստանի հետ համագործակցությունը ցուցադրում է այդ մեղադրանքների շահադիտական բնույթը, որի մասին հիմնականում խոսում են ԱՄՆ–ը և նրա մերձավորարևելյան դաշնակիցները։

Լրահոս
0