ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Այսօր ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 16։05-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 44 հասցեում գործող «Վենլո Շոփ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի մոտ տղամարդու դի կա։
Դեպքի վայր են ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը,Երևանի 1-03 շտապօգնության ռեանիմացիոն բրիգադը, ովքեր արձանագրել են կենսաբանական մահ։
Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադը հոգեբանական օգնություն են ցուցաբերում մահացածի հարազատին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 40-ամյա Երվանդ Հովհաննիսյանն է, ով գովազդային վահանակ տեղադրելիս անզգուշաբար սայթաքել է ու վայր ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։