ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի մասնակից երկրների ղեկավարների ընդունելությանը։
Ընդունելություն-ճաշկերույթը տրվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` նաև հրապարակելով Փաշինյանի, Թրամփի և նրա կնոջ համատեղ լուսանկարը։
Լուսանկարում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ ղեկավարներն ու Մելանյա Թրամփը գեղեցիկ ժպտում են։ ԱՄՆ 1–ին տիկինը դասական, էլեգանտ սև զգեստով է։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Նյու Յորք է մեկնել սեպտեմբերի 23-ին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։ ԱՄՆ–ից նա կմեկնի Տաջիկստան և Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 29-ին։