Հուզիչ տեսարանը տեսանկարել է ճապոնական Ուրայասու քաղաքի բնակիչներից մեկը։
Տեսանյութում երևում է, թե քոթոթն ու թութակը ինչպես են պառկել կողք կողքի, շնիկը երջանկությունից լեզուն դուրս է գցել, իսկ թութակն աչքի պոչով նայում է տիրոջը։ Տեսանյութի վերջում թռչունը լիովին մտնում է դերի մեջ և, չգիտես ինչու, որոշում է սատկած ձևանալ։
Այս տեսանյութն արդեն հիթ է դարձել աշխարհի մի շարք երկրներում։ Դիտեք նաև դուք։