00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:26
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարևոր նախադրյալ Փաշինյան-Ալիև հանդիպման համար. ի՞նչ կքննարկեն Մնացականյանն ու Մամեդյարովը

© Facebook/ Tigran BalayanГлавы МИД Армении и Азербайджана Зограб Мнацаканян и Эльмар Мамедъяров
Главы МИД Армении и Азербайджана Зограб Мнацаканян и Эльмар Мамедъяров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական կողմը կարող է փորձել բարձրացնել բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցության հարցը, բայց առաջիկայում չարժե ակնկալել տեսնել այն օրակարգում:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի բանակցություններում հիմնական հարցերից մեկը կդառնա Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելը, Sputnik Արմենիային ասաց «Նորավանք» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարեն Վերանյանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում:

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на 38-ом заседании глав МИД ОЧЭС (27 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Եթե Արցախի դեռ չի մասնակցում բանակցային գործընթացին, չի նշանակում, որ դրանք կանգ են առել

Վերանյանի խոսքով՝ որքան էլ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձի սրել սահմանային իրադրությունը և խոսի ռազմատենչ հայտարարություններով, այդուհանդերձ, Ալիևը շատ լավ գիտակցում է բանակցությունների շարունակության կարևորությունը։

«Պետք է ենթադրել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգային հիմնական հարցերից մեկը, թերևս, վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպման ժամկետների հստակեցմանը։ Ինչպես նաև կճշգրտվի բանակցությունների բովանդակային մասը», — ասաց Վերանյանը:

Քաղաքագետը կարևորում է Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպումը, քանի որ այն կողմերի համար նախ ունի ճանաչողական նշանակություն՝ սուբյեկտիվ մակարդակներում։ Երկրների ղեկավարների հանդիպումը հնարավորություն կտա մարտավարական առումով ճշգրտել կողմերի դիրքորոշումները, ինչն էլ իր հերթին մասամբ կնպաստի սահմանային լարվածության թուլացմանը։

ԱԳ նախարարներն այս թեմայով, անկասկած, կզրուցեն սեպտեմբերի 26-ին: Սակայն այդ առումով բարձրագույն մակարդակում հանդիպումն ավելի մեծ նշանակություն կունենա:

Փորձագետի կարծիքով՝  ներկա պայմաններում Հայաստանի նոր իշխանությունների համար կարևոր է պահպանել բանակցությունների ձևաչափը, որովհետև երաշխիքներ չկան, որ Ադրբեջանը չի փորձի օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից:

Վերանյանը գտնում է, որ եթե հայկական կողմը կարողանա մեծացնել արցախյան հակամարտության ընթացիկ բանակցությունների արդյունավետությունը, դա թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ առումով լուրջ ձեռքբերում կդառնա:

«Ինչպես գիտենք, վերջին տարիներին ընթացող բանակցությունները խոշոր հաշվով իմիտացիոն բնույթ են կրում, և կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունները վաղ թե ուշ տապալվում են ադրբեջանական կողմի ջանքերի «շնորհիվ»», — ասաց Վերանյանը։

Հանդիպման ընթացքում, իհարկե, հայկական կողմը կարող է առաջ քաշել բանակցություններին արցախյան կողմի մասնակցության անհրաժեշտության հարցը՝ որպես արցախյան հիմնախնդրի լիակատար կարգավորման գրավական կամ ակնարկել այդ մասին: «Սակայն չեմ կարծում, որ այդ հարցը կարող է դառնա առաջիկայում նախատեսվող բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներից մեկը»,- ասաց Վերանյանը:

Встреча глав МИД Армении и Карабаха Зограба Мнацаканяна и Масиса Маиляна (17 сентября 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները խոսել են Ղարաբաղյան հակամարտության լուծման մասին

Վերանյանն ուշադրություն է դարձնում նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է բանակցություններին արցախյան կողմի վերադարձման անհրաժեշտության մասին։ Հասկանալի է, որ դա շատ բարդ է, և ամենևին էլ շուտափույթ կարգավորման հարց չէ, այլ ենթադրում է դիվանագիտական, քաղաքական և այլ հարթություններով լուրջ ու երկարատև աշխատանք:

«Վարչապետի՝ բանակցություններին արցախյան կողմի վերադարձման անհրաժեշտության հայտարարությունը և այդ ուղղությամբ կիրառվող քայլերի աստիճանական նախաձեռնումը կարող է բեկումնային լինել ոչ մոտ ապագայում, միգուցե՝ հաջորդ իշխանությունների շրջանում, բանակցություններին արցախյան կողմի լիարժեք մասնակցության ապահովման համար», — ասաց Վերանյանը:

Նրա համոզմամբ`  նշյալ հանգամանքը իր հերթին իրավաքաղաքական լուրջ նախադրյալ կարող է դառնալ արցախյան հիմնախնդրի կարգավորման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցում։

Ինչ վերաբերում է Երևանում տեղի ունեցած ընտրություններին և բանակցությունների վրա դրանց ազդեցությանը, ապա քաղաքագետն ընդգծում է հասարակության համերաշխության կարևորությունը: Սա վստահություն է ներշնչում ղեկավարությանը՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներում հանդես գալու առավել ամուր դիրքերից։

«Չեմ կարծում, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի բացարձակ հաղթանակը կազդի արցախյան հիմնախնդրում ՀՀ դիրքորոշման վրա, սակայն սեպտեմբերին նախատեսվող ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին այն մարտավարական առումով կարող է և պետք է նպաստի բանակցություններին հայկական կողմի դիրքերի ամրապնդմանը», — նշեց փորձագետը:

Լրահոս
0