ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Մինչ հասարակությունն ու լրատվամիջոցները քննարկում են հայտնի ռուս հումորիստներ Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի ամուսնալուծությունը 30 տարվա ամուսնական կյանքից հետո, 73–ամյա արտիստը շարունակում է ակտիվորեն լուսանկարներ հրապարակել համացանցում։
Այս անգամ Պետրոսյանը Instagram–ում լուսանկար է հրապարակել, որում օգտատերերը տեսել են Ստեպանենկոյից նրա բաժանվելու անմիջական ակնարկ։
«Օձ եմ տաքացրել կրծքիս վրա։ P.S. Ձախից Նատալյա Դուրովայի ձեռքն է», – գրել է Պետրոսյանը լուսանկարի տակ, որում պատկերված է օձը` վզին փաթաթված։
Օգտատերերը գրել են. «Դեն նետեք դա, և առաջ, միայն առաջ, առջևում դեռ այնքան լավ բաներ կան։ Հաջողություն ամեն ինչում», «Ինչպես եք ապրել նրա հետ… Դեմքից ամեն ինչ երևում է», «Սա ձեր անցյալն է Եվգենի Վահանովիչ», «Առաջարկում եմ փակել անցյալի այդ էջը և կյանքի նոր փուլ սկսել։ Սիրեք, ստեղծագործեք, վայելեք, մենք սիրում ենք ձեզ»։
«Պետք է ազատվել օձերից։ Թող ձեր կյանքը թեթև ու երջանիկ լինի», «Լրիվ ըստ Ֆրեյդի վրիպակ էր։ Բրավո։ Դիպուկ հումոր էր», – գրել են օգտատերերը։
Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես բաժանել երկու մասի։ Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։