ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում ընտրողների մասնակցության տվյալները ժամը 17։00–ի դրությամբ։ ԿԸՀ տվյալներով` ժամը 17։00–ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությանը մասնակցել է 294, 534 քաղաքացի կամ ընտրելու իրավունք ունեցողների 34,72 %–ը։
Ըստ Երևանի համայնքներից ստացված տվյալների` ամենամեծ մասնակցությունը գրանցվել է Ավան համայնքում` 15,161 ընտրող, կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 37,91 %–ը, ամենացածրը` Էրեբուինիում` 30,249 կամ 32,16 %–ը։
Հիշեցնենք` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: