ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Նոր Հաճնի կամրջից քաղաքացի է նետվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:36-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացի Գ. Տ.-ն (1963 թ.) նետվել էր կամրջից և մահացել:
Shamshyan.com-ը հայտնում է` ոստիկաններն ու փրկարարները կամրջի վրա հայտնաբերել են Toyota մակնիշի 88 DP 858 համարանիշի ավտոմեքենա, որը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, վարել է ինքնասպան եղած տղամարդը: Ավտոմեքենան կայանելով կամրջի վրա` դուրս է եկել ավտոմեքենայից և նետվել կամրջից:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Թալին քաղաքի բնակիչ էր: