ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանական ցանցահենները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը
«Ժողովուրդ, ադրբեջանցիք հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա։ Էս անգամ էլեկտրոնային փոստերն են կոտրել։ Հիմա հրապարակում եմ մի ցուցակ ֊ մոտ 500 մեյլեր են։ Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, բայց դրանք կան ադրբեջանցիների ձեռքում»,- գրել է նա։
Մարտիրոսյանը նշել է, որ էլեկտրոնային հասցեները շատ են, և ցանցահենները դեռ չեն հասցրել շատերի մեջ մտնել, վնասել։
Փորձագետը խորհուրդ է տալիս ցանկում սեփական հասցեն գտնելու դեպքում արագ փոխել գաղտնաբառը։