00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մնացականյանը ասել է, թե ինչու ՀԱՊԿ–ը չի արձագանքում հայ–ադրբեջանական սահմանի սրացմանը

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел Зограб Мнацаканян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн
Министр иностранных дел Зограб Мнацаканян на церемонии выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով` Հայաստանը և Արցախը պատրաստ են իրենց պաշտպանելու և այդ գործառույթը մշտապես ինքնուրույն կատարում են:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. «Այն, ինչ կատարվում և առնչվում է լարվածության աճին, դատապարտելի է և անընդունելի»: Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող սրացումների մասին` Հանրային հեռուստաընկերության «Իրականում» ծրագրի եթերում ասել է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը։

ՀԱՊԿ-ի՝ որպես տարածաշրջանում անվտանգությունը երաշխավորող և ապահովող կառույցի միջամտության վերաբերյալ հարցին Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է.

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на 38-ом заседании глав МИД ОЧЭС (27 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Եթե Արցախի դեռ չի մասնակցում բանակցային գործընթացին, չի նշանակում, որ դրանք կանգ են առել

«Մենք խոսում ենք մեր կառուցողական ներգրավվածության՝ բացառապես խաղաղության ճանապարհով հարցը լուծելու մեր դիրքորոշման մասին: Բնականաբար, չեմ ցանկանում, որպեսզի դա ընդունվի որպես մեր կողմից վճռականության պակաս. նման բան չի եղել և երբեք չի լինելու: Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը պատրաստ են իրենց պաշտպանելու և այդ գործառույթը մշտապես ինքնուրույն կատարում են: Այդ կարողությունը կա: Միևնույն ժամանակ մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ-ի անդամ: Կա կանոնադրական պարտավորություն՝ միմյանց աջակցելու պաշտպանության ոլորտում:

Մենք մեր գործառույթը կատարում ենք այնքանով, որ ՀԱՊԿ անդամ-պետությունները տեղեկացված են և գիտեն տեղի ունեցող բոլոր զարգացումների մասին: Կանոնադրության համապատասխան դրույթների կիրառումը կլինի այն ժամանակ, երբ մենք պնդենք դա, երբ համապատասխան իրավիճակը կգնահատվի այնպես, որ այդ դրույթը պետք է կիրառել»,–ասաց Մնացականյանը:

Հիշեցնենք, սեպտեմբերին շուրջ 1 շաբաթ ադրբեջանական դիրքերից գնդակոծության են ենթարկվում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերն ու ավտոճանապարհները։ Սեպտեմբերի 14-ին գնդակոծվել էին Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։

Սեպտեմբերի 17-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք էր ստացել գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը։

Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերը։

Նույն օրերին գնդակոծվել էր նաև Նախիջևանի հատվածի հայկական տարածքը։

Լրահոս
0