Ազատ Արշակյան
Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր` թավշյա հեղափոխությունից հետո, շատ ավելի է հավատում Հայաստանի անկախությանն ու ապագային։ Այս մասին նա հայտնել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նորօրյա խորհրդարանականներին Արշակյանը նախանձով է վերաբերվում ու վստահ է, որ նրանք դեռ շատ բան կարող են անել։
«Իրենք բոլորովին այլ ճանապարհով են գնում, ես կասկածում եմ, որ ես իրենց կարող եմ որևէ խորհուրդ տալ»,- ասաց նա։
Բայց մի խորհուրդ, այնուամենայնիվ տվեց` չհանձնվել։