00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Երևանը քաղաքապետ ընտրում. կոշտ բանավեճեր` կիսաքրեական վեճերի փոխարեն

© Sputnik / Asatur YasayantsНикол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн
Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու ընտրությանը նախորդած քարոզարշավը ցույց տվեց, որ մրցարշավին մասնակցող քաղաքական ուժերը տարբեր խնդիրներ են հետապնդում։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին։ Քարոզարշավի վերջին օրը համընկավ Հայաստանի Անկախության օրվա հետ, ինչը որոշակի «տոնականություն» հաղորդեց գալիք ընտրություններին։ Եթե մասնակիցներին հաջողվի պահպանել այդ մթնոլորտը նաև քվեարկության օրը, ապա կարելի է առաջընթացի քայլ արձանագրել նաև հանրապետությունում ընտրական մշակույթի զարգացման առումով։

Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա, քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով, դա ցույց տվեց, որ մասնակիցները բացարձակ տարբեր խնդիրներ ու նպատակներ են հետապնդում։

«Ամենասկզբից ակնհայտ էր, որ հաղթելու հնարավորություն ունեն «Իմ քայլը» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Եթե համեմատենք, ապա առավել հավանական է «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը։ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա նրանք ցանկացել են կա՛մ հիշեցնել իրենց մասին, կա՛մ քաղաքական գործընթացներին մասնակցելու հայտ ներկայացնել», — ասաց փորձագետը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Բադալյանի գնահատականով` ներկա քարոզարշավը մի քանի բնորոշ գիծ ուներ։ Առաջին հերթին, քաղաքացիներն այդպես էլ թեկնածուների ելույթներում չլսեցին ծրագրային լուրջ դրույթներ և հայեցակարգային խնդիրներ։

Երևանի ավագանու թեկնածուներ - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետի թեկնածուները

«Հնչեցին զուտ կենցաղային խնդիրներ` վերելակների փոփոխություն, կոմունալ ծառայությունների բարելավում, աղբահանություն, տարածքների կանաչապատում։ Մենք այդպես էլ Երևանի զարգացման հայեցակարգ չտեսանք։ Բովանդակային առումով քարոզարշավը բավականին աղքատ էր։ Իսկ ավելի աղքատ էր տեխնոլոգիաների առումով», — նշեց փորձագետը։

Նրա կարծիքով` առարկայական բանավեճերի փոխարեն քաղաքացիները տեսան ու լսեցին «Իմ քայլը» դաշինքի և «Բարգավաճ Հայաստանի» համամասնական ցուցակները գլխավորող Հայկ Մարությանի և Նաիրա Զոհրաբյանի հեռակա բանավեճերն ու փոխադարձ մեղադրանքները։

Բադալյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ «Իմ քայլը» դաշինքի հիմնական քարոզարշավն անցկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ դերասան Հայկ Մարությանը, չլինելով քաղաքական գործիչ, միայնակ չէր կարող լուծել այդ խնդիրը։

Наира Зограбян - Sputnik Արմենիա
Չափուսահմանն անցան. ինչպես են վիճել Նաիրա Զոհրաբյանն ու Հայկ Մարությանը

Միևնույն ժամանակ փորձագետը նշեց նախընտրական կիսաքրեական վեճերի բացակայությունը, ինչով աչքի էին ընկնում նախորդ գրեթե բոլոր ընտրությունները։

Նրա կարծիքով` նախորդ տարիներին ընտրողներին կաշառելը, վիճաբանությունները, որոնք երբեմն հասնում էին փոխհրաձգության, ընտրությունների անքակտելի մասն էին։ Հիմա այդ ամենը չկա առաջին հերթին այն պատճառով, որ նոր իշխանությունը հստակ հասկացրել է` ընտրողին կաշառելու ցանկացած փորձ խստորեն կկասեցվի։

Նրա կանխատեսման համաձայն` ընտրություններին չեն հաջորդի բողոքի ցույցերը, և քաղաքական գործիչների դժգոհության համար լուրջ պատճառ չի լինի. հնարավոր են ոչ մեծ խախտումներ կամ իրավական անհամաձայնություններ, բայց զանգվածային խախտումներով ընտրությունների, ինչպես եղել է, օրինակ, 2017թ-ին, պետք չէ սպասել։

Լրահոս
0