00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ–ն դարձյալ դժգոհ է իշխանությունից. Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը հակադարձում է

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահը ֆեյսբուքյան գրառմամբ իր դժգոհությունն է հայտնել ՀՀ վարչապետի աշխատակազմի հրավերից։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նրա դժգոհությանը։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է ՀՀ վարչապետի աշխատակազմից ԱԺ ուղարկված հրավիրատոմսը, որով ՀՀԿ խմբակցությունն այսօր 17։00-ին հրավիրվում է ՀՀ վարչապետի նստավայր` անկախության 27-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը մասնակցելու։

«Այսօր, Հայաստանի ամենակարևոր պետական տոնին, իշխանության ղեկին հայտնված մարդիկ կրկին ցույց են տալիս, որ չունեն պետականության ընկալում, չունեն դաստիարակության և բարեկրթության պատշաճ մակարդակ։ Ազգային ժողովի պատգամավորներին այս կերպ հրավիրելով պետական տոնին՝ ապացուցում եք, որ շարունակում եք դասեր չքաղել սեփական սխալներից, դրսևորում եք պետական մտածելակերպի իսպառ բացակայություն»,- գրել է Աշոտյանը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում արձագանքել է Աշոտյանի դիտարկմանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ բոլոր պատգամավորներին այսօր առավոտյան ուղարկվել են նաև անհատական հրավերներ, այդ թվում` նաև պարոն Աշոտյանին: Վերջինիս օգնականի և իր հետ անձամբ հնարավոր չի եղել կապ հաստատել ամբողջ օրը: Վերջապես կապնվել է իմ օգնականը, ում ի պատասխան հարգարժան պատգամավորը հայտնել է, որ չի ընդունում հրավերը` հաշվի առնելով, որ «այն ուշացած է»»,- գրել է Աղաջանյանը` հույս հայտնելով, որ Աշոտյանը, այնուամենայնիվ, կմտափոխվի ու կընդունի հրավերը։

Ի դեպ, ավելի ուշ Աշոտյանի գրառման տակ հրապարակվել է նաև այդ` անհատական հրավիրատոմսի լուսանկարը, որի տակ Արմեն Աշոտյանը գրել է. «Շնորհակալություն։ Լավ է ուշ, քան երբեք։ Գուցե վա՞ղը տպեին»։

Հիշեցնենք` մայիսի 28-ին ԱԺ ղեկավարությունը չէր ընդունել նաև Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու հրավերը։

Այդ ժամանակ կառավարությունից ԱԺ-ն ստացել էր 13 հրավիրատոմս, որից 4-ը` «Ելք» խմբակցությունը, 3-ական` «Ծառուկյան», ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները։

Ընդ որում, Արա Բաբլոյանը հրավիրվել էր ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, այդ պատճառով էլ որոշել էր չգնալ միջոցառմանը։

Լրահոս
0