ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Մերիլենդ նահանգի Աբերդին քաղաքում տեղի ունեցած կրակոցներից երեք մարդ է զոհվել, 5–ը` տուժել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան։ Կրակոցները հնչել են Սպեսուտիա և Պերիմեն ճանապարհների մերձակայքում։
Line of unmarked cop cars speeding up to scene of Harford County shooting with lights & sirens. This is at Spesutia Road, which is blocked off: @wjz pic.twitter.com/uSdJStb6HM
— Rick Ritter (@RickRitterWJZ) 20 сентября 2018 г.
«Իրավիճակն արագ փոփոխվում է։ Խնդրում ենք, խուսափեք այս տարածքից։ Ավելի ուշ այս միջադեպի վերաբերյալ մամուլի ասուլիս կտրվի», – Twitter–ի իր էջում գրել է օկրուգի շերիֆ Գալերը։
Ոստիկանությունը հայտնել է նաև մի շարք տուժածների մասին։ Իշխանությունները խնդրել են նահանգի բնակիչներին համբերատար լինել և սպասել միջադեպի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների։