00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik–ին հարվածում են, որովհետև այն արդյունավետ է. Մարիա Զախարովա

© SputnikЗахарова и Лидов
Захарова и Лидов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համարում է, որ Sputnik–ի աշխատանքի արդյունավետությունն է պատճառը, որ քննադատներից շատերին դուր չի գալիս ռուսական գործակալության գործունեությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Պահանջները, որոնք Արևմուտքի երկրները ներկայացնում են Sputnik միջազգային գործակալությանը, բացատրվում են նրանով, որ Sputnik —ը թիրախային լսարանի վրա ազդելու մեծ արդյունավետություն է գրանցում։ Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ելույթ ունենալով Baltic Weekend համաժողովում։

Նա հիշեցրել է, որ Sputnik-ի «նախակարապետը»` «Գոլոս Ռոսիի» ռադիոհեռարձակող ընկերությունը, երբեք չի ենթարկվել նման հարձակումների։

«Ի՞նչ է փոխվել։ Լեզուների թի՞վը։ «Գոլոս Ռոսիի» ժամանակ դրանք ավելի շատ են եղել։ Նպատակները և խնդիրնե՞րը։ Դրանք նույնն են մնացել։ Պատմությո՞ւնը։ Ո՛չ։ Ուղղակի Sputnik-ը արդյունավետ է դարձել։ Ձեր տեղեկատվությամբ դուք գտնում եք դեպի այն լսարանը տանող օպտիմալ ուղին, որը ձեզ պետք է», — ասել է Զախարովան։

Նրա խոսքով` անհնար է գործակալությանը մեղադրել տեղեկատվությունը սխալ մատուցելու մեջ, ինչը դժգոհություն է առաջացնում Sputnik-ի քննադատների մոտ։

Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է RT-ի և Sputnik-ի դեմ ԱՄՆ-ի նախաձեռնած պայքարը

«Հենց մենք դառնում ենք գլոբալ առումով արդյունավետ, հենց դուրս ենք գալիս մրցունակ մակարդակ, ակնթարթորեն վերջանում են կանոնները։ Չի մնում ո՛չ հանդուրժողականություն, ո՛չ հարգանք իրավունքի, օրենքի նորմերի նկատմամբ։ Մենք հայտնվում ենք այն տիեզերական ուղեծրերում, որտեղ երկրային օրենքները դադարում են գործել։ Sputnik-ի հասցեին հիմնական մեղադրանքը, որը լսում եմ արտասահմանյան գործընկերներից ու լրագրողներից, ամենից առաջ` ֆրանսիացիներից, հետևյալն է. «Նրանք ապատեղեկատվություն են տարածում»», — ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան այս ամենին ի պատասխան ասում է. «Պատրաստեք նման ապատեղեկատվության օրինակների ընտրանի։ Այդ ընթացքում մեզ Sputnik-ի ոչ մի նորություն չեն ուղարկել, որը կարող էր ապատեղեկատվություն լինել»։

Baltic Weekend-ը հաղորդակցությունների հարցերով խոշորագույն միջազգային համաժողով է Եվրոպայում, որն ամեն տարի անցկացվում է Սանկտ Պետերբուրգում։ Իր գործունեության 17 տարիների ընթացքում Baltic Weekend-ը հանդես է եկել որպես արդյունավետ բանավիճային հարթակ հաղորդակցությունների ոլորտում ռուսական և արտասահմանյան պրոֆեսիոնալների, բիզնեսի, իշխանության, ԶԼՄ-ների, կրթական կառույցների և ՀԿ-ների միջև երկխոսության համար, որոնք շահագրգռված են պրոֆեսիոնալ և էթիկական հաղորդակցությունների զարգացման մեջ։ Համաժողովի կազմակերպիչն է SPN Communications հաղորդակցական ընկերությունը։

Sputnik-ը Baltic Weekend-2018-ի գլխավոր միջազգային գործընկերն է։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն:

Լրահոս
0