00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաժանարար գծեր չպիտի լինեն մեր և մեր միջև. ՀՀ խորհրդարանը 100 տարեկան է

© Sputnik / Aram NersesyanСтолетие Национального Собрания РА (20 сентября 2018)
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի խորհրդարանը 100 տարեկան է. իշխանության բարձրագույն ներկայացուցիչները ներկա էին տոնին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հասարակությունը կարողանում է պատվիրել և արդյունքներ պահանջել, բանավիճել և լուծումներ գտնել: Այսօր` Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը իր ելույթում նշեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

2018 թ.-ի ապրիլ- մայիսին հայ ժողովուրդը և Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով, աշխարհին ևս մեկ անգամ ցույց տվեցին հանդուրժողականության և երկիրը ավելորդ ցնցումների չտանելու բացառիկ օրինակներ: «Խաղաղ ցույցերի արդյունքում հրաժարական տվեց երկրի վարչապետը, խորհրդարանը նոր վարչապետ ընտրեց, և կյանքը վերադարձավ բնական հուն: Սակայն վերջին շաբաթներում Հայաստանի ներքին կյանքը կրկին ալեկոծվում է, և ցավոք, ամեն ցնցման հաջորդում է մյուսը՝ բևեռացնելով հասարակությանը»,-ասաց ԱԺ նախագահը:

© Sputnik / Aram NersesyanԱրա Բաբլոյան
 Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
Արա Բաբլոյան

Նա վստահ է, որ բաժանարար գծեր չպիտի լինեն:

«Մենք իրավունք չունենք բաժանարար գծեր գծել մեր և մեր միջև: Հայկական պառլամենտարիզմի հարյուրամյա ընթացքի հիմնական դասը միասնությունն է, միշտ առաջ նայելը և կյանքի բոլոր շրջապտույտներում ուժերը ներդնելն է»,-ասաց նա։

Նույն միջոցառման ժամանակ իր ելույթում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն էլ նշեց, որ պետականության գաղափարը մշտապես եղել է հայ ժողովրդի հոգու և մտքի մեջ՝ անգամ երբ պետություն չենք ունեցել: «Պետության բացակայության ժամանակ պետականությունը գոյություն է ունեցել՝ ազատության որոնումների, եկեղեցու, հավատքի, պայքարի ու հաճախ ընդվզումների մեջ: Ժամանակը փորձության է ենթարկում և՛ ժողովրդին, և՛ պետությանը, և՛ արժեհամակարգը, որի ճգնաժամը կարող է հանգեցնել նաև պետականության ճգնաժամին»,- ասաց Արմեն Սարգսյանը:

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Սարգսյան
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)  - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյան

100 տարի առաջ՝ 20-րդ դարի սկզբին, ՀՀ առաջին խորհրդարանին պատմական դեր էր վիճակված, որը ձևավորվեց ոչ թե ընտրությունների, այլ քաղաքական պայմանավորվածությունների միջոցով: «Կարևոր առաքելություն էր վիճակված նաև ՀՀ Գերագույն Խորհրդին, որը հաջորդեց խորհրդային Գերագույն խորհրդին: 21-րդ դարում Հայաստանի երրորդ հանրապետության օրոք մենք վերստին ընտրել ենք խորհրդարանական կառավարման ուղին»,- ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ունենալ խորհրդարան՝ որպես բարձրագույն օրենսդիր մարմին, նշանակում է, որ պետական կառավարման շարժիչ ուժը ժողովրդի կամարտահայտությունն է։

«Որևէ խորհրդարանի գործունեության արդյունավետության և լեգիտիմության աղբյուրը իսկապես ժողովրդի կամքն է, և խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրություններն ու երազանքները, այն ընտրությունը, որ կատարում են ՀՀ քաղաքացիները»,-ասաց ՀՀ վարչապետը:

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)  - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյան

Անդրադառնալով ՀՀ–ում տեղի ունեցած փոփոխություններին` Փաշինյանը նշեց, որ հայ ժողովուրդը կարողացավ մարդկության պատմության մեջ աննախադեպ քաղաքական հեղափոխություն իրականացնել: Վարչապետը նաև նշեց, որ այսօր գործող քաղաքական գործիչներն իրենց առաքելությանը պետք է նայեն ոչ թե մեկ օրվա կամ մեկ տասնամյակի, այլ 100- ամյակների կտրվածքով:

Հայաստանի առաջին խորհրդարանի ձևավորման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը ներկա են ՀՀ և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, երկու հայկական հանրապետությունների խորհրդարանների նախագահները, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորները:

Լրահոս
0