00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեկտորի պաշտոնանկության հարցը չի քննարկվում, բայց նա պատասխանատու է. ԿԳ նախարար

© Sputnik / Aram NersesyanМинистр образования и науки Армении Араик Арутюнян на встрече с журналистами (4 июля 2018). Еревaн
Министр образования и науки Армении Араик Арутюнян на встрече с журналистами (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արայիկ Հարությունյանը կարծում է, որ Երևանի թատերական ինստիտուտի ռեկտորը չի կարող պատասխանատվություն չկրել տեղի ունեցած չարաշահումների համար։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնանկության հարցն այս պահին չի քննարկվում։ Այսօր կառավարությունում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք մեր իրավասության սահմաններում հիմա փորձելու ենք միջոցներ ձեռնարկել` հասկանալու նախ` ինչ առնչություն է ունեցել ռեկտորը, և, ի վերջո, պետք է ասեմ, որ այստեղ շատ լուրջ պատասխանատվության հարց կա»,- ասաց նախարարը` հավելելով, որ եթե նույնիսկ Դավիթ Մուրադյանը ներգրավված չի եղել կոռուպցիոն սխեմաների մեջ, դրանք տեղի են ունեցել իր ղեկավարած հիմնարկում։

«Ցանկացած ղեկավար, որի հիմնարկում նման խնդիրներ կան, պատասխանատու է դրանց համար»,- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին ոստիկանությունը հայտարարեց, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում չարաշահումներ են բացահայտվել։

Ոստիկանության բացահայտումները «թատերական ինստիտուտում» - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը սենսացիոն բացահայտումներ է արել «թատերական ինստիտուտում». տեսանյութ

Պարզվել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։

Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։

Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։

Արդյունքում վատնվել է շուրջ 900,000 դրամ։

Այս տեղեկատվության հրապարակման հաջորդ օրը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները դասադուլ հայտարարեցին` ռեկտորի հրաժարականի պահանջով։

Լրահոս
0