ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Սան Ֆերնանդոյի ամենակոլորիտային ռեստորաններից մեկի` Mini Kabob-ի սեփականատերերը Մարտիրոսյաններն են։ Eater (Ուտող` խմբ.) կայքի վարկածով` այս հաստատությունն արևելյան խոհանոցի ամենահամեղ ռեստորաններից մեկն է։
Պարբերականը կազմել է ցուցակ, որի համաձայն` հայկական ռեստորան գնալու կատարյալ ժամանակը ցերեկվա ժամը մեկն է, և հայկական խոհանոցին ծանոթանալու համար լավագույն ժամանակը լանչն է։
«Այստեղ ճաշելը նույնն է, ինչ Մարտիրոսյան ընտանիքի խոհանոցում ուտելը։ Կարելի է համտեսել համեղ մսային ճաշատեսակներ հետաքրքիր մարդկանց հետ», — գրում է կայքը։
«Ամերիկյան Հայաստանի» սրտում` Գլենդելում, գտնվող ռեստորանն ուրախացնում է հյուրերին հայկական և եգիպտական ազգային խոհանոցների բազմազան ճաշատեսակներով։
«Ծիծաղեք, կերեք և վայելեք», — գրում է պարբերականը։
Հաստատության միակ թերությունն այն է, որ սեղաններն են քիչ։