ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Շոումեն և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, պատմել է, թե ում հետ է փոխել իրեն հայտնի ամուսինը Հայաստան այցելության ընթացքում։ Ժաննան Instagram–ում հրապարակել է Մարտիրոսյանի և Ժան Կլոդ Վանդամի լուսանկարը, որում նրանք գրկախառնված են։
«Դժվարանում եմ այժմ գրել այդ մասին, սակայն մամուլում ասեկոսեներից խուսափելու համար պետք է հայտնեմ, որ Գարիկը Ժաննային Ժանով փոխեց։ Այդ ամենը տեղի է ունեցել հազարավոր մարդկանց աչքի առաջ, Երևանում Comedy Club–ի ժամանակ», – լուսանկարը մակագրել է Լևինան և բոլորին խորհուրդ տվել ուրբաթ դիտել Comedy Club–ի թողարկումը։
«Անունս Ժաննա է, ամուսնուս անունը` Ժան, վերցրեք մեզ ձեր թիմ», «Ժան Կլոդ Մարտիրոսյան, այ քեզ բան։ «Սակայն երկու դեպքում էլ Գարիկը լավ ճաշակ ունի», «Ժան Կլոդ Վան Դամը հանդիսավոր կերպով ՀՀ քաղաքացիությո՞ւն ընդունեց», «Ժաննա, դա նոր ուղղություն է։ Գարիկը Ձեզ հետո այդ մասին կպատմի գաղտնի։ Փորձի փոխանակում է նշանակում, թե ինչպես ավելի լավ հարվածել գոտկատեղից ներքև», «Գարիկը Ժան Կլոդից բարձրահասակ է։ Հզոր է», – գրել են օգտատերերը։
Ժան Կլոդ Վան Դամը, Օլգա Բուզովան, Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը, Գարիկ Խարլամովը, Պավել Վոլյան և մյուս աստղերը հավաքվել են Երևանում` մասնակցելու Comedy club–ի հերթական թողարկման նկարահանմանը։