Պատերազմի և խաղաղության արանքում. սահմանամերձ Բաղանիսի կյանքն ու կռիվը` լուսանկարներով
Պատերազմի և խաղաղության արանքում. սահմանամերձ Բաղանիսի կյանքն ու կռիվը` լուսանկարներով
Sputnik Արմենիա
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը հաճախ է թշնամու թիրախում հայտնվում։ Բայց ինչքան ադրբեջանական կողմը կրակում է, այնքան բաղանիսցին ավելի անկոտրում ու... 19.09.2018, Sputnik Արմենիա
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը հաճախ է թշնամու թիրախում հայտնվում։ Բայց ինչքան ադրբեջանական կողմը կրակում է, այնքան բաղանիսցին ավելի անկոտրում ու համարձակ է դառնում։
Գյուղը ապրում է իր առօրյա կյանքով և օր օրի էլ ավելի բարգավաճում։ Սահմանամերձ գյուղում վերջին տարիներին արդեն շքեղություն չեն բարեկարգ մանկապարտեզն ու դպրոցը, ոռոգման և խմելու ջուրը, գիշերային լուսավորությունն ու գազիֆիկացումը։ Վերջերս Բաղանիսում նաև մարզադպրոց բացվեց։
Բաղանիսցի մանուկների կյանքով լի հայացքներն ու ակտիվությունն ուղիղ համեմատական են թշնամու ագրեսիվ կեցվածքին։
Բաղանիսն իր հոգսերով և ուրախություններով հայտնվել է Sputnik Արմենիայի ֆոտոխցիկում։