00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեստավորում non stop ռեժիմով. ինչպիսի՞ օգտավետ մեսիջներ է ստանում Բաքուն Երևանի ցույցերից

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн
Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ներքաղաքական դաշտում Հայաստանի թուլությունը կամ Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների վատթարացումը կարող է մեսիջ դառնալ Ադրբեջանի համար և սահմանում բերել լարվածության, կարծում է Կարեն Վրթանեսյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի իշխանությունների որոշ գործողություններ Ադրբեջանում մեկնաբանվում են որպես թուլություն, և Բաքուն փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը` մեկնաբանելով սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական կողմի կրակելու փաստերը։

Талыш после обстрелов - Sputnik Արմենիա
Ինչու՞ է ադրբեջանական ԶՈւ–ն հայկական գյուղերի վրա կրակում

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։ Օրերս Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք էր ստացել գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը։ Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծել էին նաև մարզի  Վազաշեն, Բաղանիս և Կոթի սահմանամերձ գյուղերն ու ավտոճանապարհները։

Վրթանեսյանի խոսքով` 2016թ–ից սկսած, նույնիսկ 2015թ–ից վերջից Տավուշի մարզում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Վերջին ակտիվ գործողություններն արձանագրվել էին 2015թ–ի սեպտեմբերին, երբ եղան մարդկային կորուստներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շարքում։ Ադրբեջանն այդ ժամանակ կոշտ պատասխան ստացավ, ՀԱՊԿ արձագանքը նույնպես «սառը ցնցուղ» եղավ Բաքվի համար։ Հետո նույնիսկ ապրիլյան քառօրյային  այնտեղ բավական հանգիստ էր։

«Վերջին շրջանում Ադրբեջանն ակտիվացել է։ Սեպտեմբերի 2–ից սկսած` Բաղանիսում գնդակոծություններ եղան։ Ընդ որում, գնդակոծել են ոչ միայն Բաղանիսը, այլ նաև ուրիշ գյուղեր, միջպետական ճանապարհը։ Տվյալ պահին իրավիճակը բավական լարված է», – նշեց Վրթանեսյանը։

Փորձագետի կարծիքով` Բաքուն ստուգում է Հայաստանի նոր իշխանություններին, ղեկավարության արձագանքը. Ադրբեջանում ցանկանում են հասկանալ, թե այստեղ ինչ քայլերի են պատրաստ։ Հնարավոր է, որ հենց «մարտով հետախուզությամբ» են ստուգում արձագանքը, ասաց մասնագետը։

Վրթանեսյանի կարծիքով` խոսքը ոչ միայն ռազմական բաղադրիչի մասին է. այստեղ կարևոր է նաև թե՛ դիվանագիտական հարթությունը, թե՛ քաղաքական։

Координатор сайта военных новостей razm.info Карен Вртанесян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վրթանեսյան. «Այս պահին իրավիճակը բավականին սրված է»

«Մենք պետք է հիշենք՝ հենց Ադրբեջանին թվա, որ Հայաստանը թուլացել է, վատացել են Ռուսաստանի հետ հարաբերությունները, Բաքուն կգնա արկածախնդրության։ Ինձ թվում է, որ մենք գործ ունենք հենց նման իրավիճակի հետ», – նշեց փորձագետը։

Նա ուշադրություն դարձրեց այն բանին, որ վերջին շրջանում Ադրբեջանում հնչում են անգամ Բաքվի համար կոշտ հայտարարություններ։ Դա ևս մեկ ինդիկատոր է, որ նրանք ստուգում են արձագանքը։

Ադրբեջանի համար որոշակի ազդանշան է նաև այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Օրինակ, Վրթանեսյանի խոսքով,  բանակի վրա «հոգեբանական ճնշումը»։

«Օրինակ, Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը մարտի 1–ի գործով նշել է խաղաղապահների անուններ, որոնք իբր որպես վարձկաններ են օգտագործվել ժողովրդի դեմ։ Բայց իրականում ոչ մի քրեական գործ չի հարուցվել։ Ինչպես նշել են ՊՆ–ում, դա ընդամենը լրացուցիչ վճար է եղել արտահերթ հերթապահության համար», – ասաց Վրթանեսյանը։

Նա ճիշտ չի համարում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախընտրական հանրահավաքի ժամանակ Ադրբեջանի կենդանի ուժի կորուստների մասին տվյալներ ասելը։

«Նույնիսկ եթե այդ անհրաժեշտությունը կար, անհասկանալի է, թե ինչու է նա այդ մասին խոսում հանրահավաքի ժամանակ», – ասաց Վրթանեսյանը։

Բաքվի համար դա կարող է ազդանշան ծառայել որոշակի տարաձայնությունների, ներքաղաքական գործընթացների մասին, որոնցից կարող են օգտվել։

Նրա խոսքով`  անարդարացի գործողություներ են իրականացվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ. սկզբից նրան գոնե պետք է ազատեին զբաղեցրած պաշտոնից։ Փորձագետի կարծիքով` դա խնդիրներ է ստեղծում նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
«…Որը կառավարվում է դիլետանտների կողմից». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

«Իհարկե, հայտարարում են, որ ամեն ինչ լավ է և խնդիր չկա, բայց գործողությունները և իրադարձությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում հարցեր կան», – նշեց Վրթանեսյանը։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 17–ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններին, ապա այստեղ զարմանալի ոչինչ չկա, կարծում է Վրթանեսյանը։ Ուղղակի պետք է հիշել, որ նման միջոցառումներում առկա է որոշակի վտանգ, և դրանց պետք է ուշի–ուշով հետևել։

Վրթանեսյանն այդ զորավարժություններն անմիջականորեն չի կապում Հայաստանում իրավիճակի հետ, սակայն նա նշում է, որ Հայոց բանակից բացի ոչինչ չի զսպում Ադրբեջանին այդ միջոցառումը որակապես նոր մակարդակ` ռազմական գործողությունների դաշտ տեղափոխելու գայթակղությունից։

Նշենք, որ սեպտեմբերի 17-22–ին Ադրբեջանում տեղի են ունենում լայնամասշտաբ օպերատիվ–մարտավարական զորավարժություններ` զորքերի տարբեր տեսակների ու զորամիավորումների մասնակցությամբ։

Լրահոս
0