ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ռուսական Իլ-20 ինքնաթիռի խոցելու կապակցությամբ։
«Խորապես ցավակցում ենք Սիրիայի երկնքում Իլ-20 ինքնաթիռի ողբերգության հետևանքով զոհված ռուսաստանցի 15 զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին ու մտերիմներին»,– ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին, Մոսկվայի ժամանակով 23։00-ին Հմեյմիմ ավիաբազա վերադառնալիս Միջերկրական ծովում` Սիրիայի ափից 35 կմ հեռավորության վրա, ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ կապը խզվել էր։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ ռուսական ինքնաթիռով քողարկվելով, իսրայելցի օդաչուները նրան Սիրիայի ՀՕՊ հարվածի տակ են դրել։ Իլ-20-ը խոցվել էր С-200 համալիրի հրթիռով։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 15 զինծառայողները զոհվել են։
Глубоко соболезнуем сослуживцам, родным и близким 15 российских военнослужащих, погибших в результате #трагедии с самолетом #Ил_20 в сирийском небе. #RestInPeace pic.twitter.com/X96OlP68i7
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) 18 сентября 2018 г.