00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ՝ ոչ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
14:21
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը հանրահավաքային քննարկումների առարկա չի կարելի դարձնել. Քոչարյանը` Փաշինյանին

© Sputnik / Asatur YesayantsВторой президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է ԼՂՀ իրավիճակի հետ կապված Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունները։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Արցախի հարցում ցանկացած անզգույշ խոսք կարող է բերել շփման գծում կրակոցների ավելացման։ Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանը քննադատել է Փաշինյանի` Երևանի հանրապետության հրապարակի ելույթը, որի ընթացքում ներկայիս վարչապետը ԼՂՀ կարգավորման հարցի վերաբերյալ մի քանի կտրուկ արտահայտություններ է թույլ տվել։

Премьер-министр Армении Никол Пашинян посетил воинкую часть (16 июня 2018). Карабах - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը խոսեց Ալիևի որդու ծառայության մասին

«Արցախի մասին երկար բանակցություններ եմ վարել դեռ Արցախի նախագահ եղած ժամանակ։ Ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան ցանկացած պատերազմ։ Հարցն այն չէ, որ կեցվածք ընդունես և կարգախոսներ ասես, որոնք ոգևորված ամբոխը կընդունի պոպուլիստական քողի ներքո», – նշել է ՀՀ նախկին նախագահը։

Նրա խոսքով` Երևանը պետք է այնպիսի քաղաքականություն իրականացնի, որը կնպաստի շփման գծում լարվածության նվազմանը։ Միևնույն ժամանակ, ոչ մի դեպքում չի կարելի զիջել դիրքերը։

«Սա այն թեման չէ, որը պետք է հանրահավաքներին քննարկումների առարկա դարձնել։ Ցանկացած անզգուշություն անհապաղ պատասխան կստանա շփման գծում կրակոցների աշխուժացմամբ, ինչը կվտանգի այսօր խրամատներում կանգնածների կյանքը։ Դրանից պարզապես հրաժարվել է պետք», – նշել է Քոչարյանը։

ՀՀ նախկին նախագահին զայրացրել է այն փաստը, որ նման արտահայտություններ անում է մի մարդ, որը բանակում չի ծառայել և առաջնագծում չի եղել։

«Այսօր կառավարությունում ծառայություն անցած մարդիկ գրեթե չկան։ Բնականաբար, բանակցային դիրքերում սկզբունքորեն հետ քայլեր չի կարելի անել, սակայն կարգավորման խնդիրը պոպուլիստական թեմա դարձնելը չափազանց անպատասխանատու է», – նշել է պետության նախկին ղեկավարը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահին կոչ է արել Բաքվից որդուն ուղարկել ծառայելու առաջնագծում։

Լրահոս
0