00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Yerevan today–ի գլխավոր խմբագիրը կանխատեսում է` ԶԼՄ–ների վրա ճնշում է գործադրվելու

© Sputnik / Asatur YesayantsСевак Акопян на пресс-конференции по теме "Что произошло в редакции издания Yerevan today"
Севак Акопян на пресс-конференции по теме Что произошло в редакции издания Yerevan today - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սևակ Հակոբյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմիններին ուղարկել է ներքին թշնամուն հայտնաբերելու։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Եթե «Yerevan today» պարբերականի գրասենյակի խուզարկությունը լուրջ աղմուկ չբարձրացնի, ապա իրավապահները կգնան այն խմբագրություններ, որոնք չեն գովաբանում այսօրվա իշխանություններին։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այսօր նման կանխատեսում արեց «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 17-ին, Քննչական կոմիտեն և ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկություն են իրականացրել կայքի խմբագրությունում։ Առգրավել են 1 համակարգչային պրոցեսոր և 3 հիշողության կրիչ։ Իրավապահները փորձել են ապացույցներ գտնել, որ կայքն առաջինն է հրապարակել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման տեսանյութը։

«Մեր խմբագրությունում իրականացրած խուզարկությունն առաջին ծիծեռնակն էր, որը կարող է վերածվել, պատկերավոր ասած, վիշապի։ Հիմա արդեն նկատելի են ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշումները և ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները։ Սակայն նրանք հաշվի չառան, որ շատ մեծ որս են կուլ տվել և մարսողական համակարգի խնդիրներ կունենան, թե ոնց կլինի, առաջիկայում կերևա», — ասաց Հակոբյանը։

Նա վստահ է, որ վարչապետն անձամբ է քաղաքական դաշտը, ԶԼՄ-ները և հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, իսկ նրանք, ովքեր իշխանության կողմնակից չեն կամ հանդգնում են քննադատել իշխանությանը, մեխանիկորեն վերածվում են սևերի, որոնց վրա էլ հարձակվում են ֆեյքերը և ոչ միայն նրանք։

Հակոբյանը նաև պնդում է, որ վարչապետի կնոջ «Հայկական ժամանակ» թերթը բոլորից շուտ էր հրապարակել այդ ձայնագրությունը, սակայն չգիտես ինչու այնտեղ խուզարկություն չի իրականացվել։ Կայքի խմբագիրը կարծում է, որ իշխանությունը փորձում է լռեցնել իրենց։

Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գաղտնալսման թեման թեժացավ. Yerevan.today–ից բացի ևս 5 հասցեում խուզարկություն կանցկացնեն

«Մենք Facebook-ում պարբերաբար սպառնալիքներով և հայհոյանքներով նամակներ ենք ստանում ֆեյքերից։ Խուզարկությունից առաջ և խուզարկության ընթացքում մեր սերվերի վրա DDoS հարձակում էր իրականացվում։ Փորձագետները կարծում են, որ անհայտ անձինք փորձում էին նյութեր հրապարակել», — ընդգծեց նա։

Հակոբյանն ավելացրեց, որ խուզարկությունը չի կարող շարունակություն ունենալ, քանի որ իր ԶԼՄ-ն ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման ձայնագրությունն առաջինը չի հրապարակել, առավել ևս չի իրականացրել այդ գաղտնալսումը։

Նա նաև հերքեց տեղեկությունն այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առնչություն ունի կայքի ստեղծման հետ։

«2014 թ. կայքի բացվելուց հետո մեզ կապել են բազմաթիվ մարդկանց հետ, նախ՝ Հրանուշ Հակոբյանի, որովհետև նույն հարկում էինք, հետո հայտնի ընկերության հետ, քանի որ լոգոյի գույները նույնն էին, հետո` Ռուբեն Հակոբյանի, քանի որ հորեղբայրս է, հետո՝ Քոչարյանի հետ, քանի որ մեր և նրա գրասենյակները նույն շենքում են: Կայքի տնօրենը, սեփականատերը Վարդան Հովնանյանն է: Քոչարյանը մեր կայքի հետ կապ չունի»,-ասաց նա:

Հիշեցնենք`սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Նախկին 3 պաշտոնյաները մեղադրվում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումից հետո երկու քրեական գործ է հարուցվել։

Լրահոս
0