ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. «Դոմ 2» հեռուստանախագծի հայ մասնակից Արա Չոբանյանն այցելել է մոսկվացի հայտնի կոսմետոլոգ Օքսանա Հովսեփյանին։ Չոբանյանն այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում։
Հայտնի կոսմետոլոգը հիմնականում օգնում է նրանց, ովքեր ուզում են շրթունքները մեծացնել։ Չոբանյանի էջի բաժանորդները նրան մեղադրել են չափից դուրս կանացիության և կոսմետոլոգի մոտ հաճախ լինելու համար։
Երկրպագուների կարծիքով` Չոբանյանը գրավիչ տղա է և չպետք է դիմի ո՛չ գեղեցկության պրոցեդուրաների, ո՛չ պլաստիկ վիրաբուժության։ Շատերը ծիծաղել են Արամի վրա` նշելով, որ նա հայ տղամարդուց վերածվել է տգեղ կնոջ։
«Նա հայ է, չի վախենո՞ւմ, որ հետո հարազատները սխալ կհասկանան», «Իհարկե, թող մեծացնի շրթունքները, սկսի ներկել եղունգները և բարձրակրունկներ հագնել». սա գրառմանը հաջորդող ամենազուսպ մեկնաբանություններից մեկն է։
Պետք է նշել, որ Արայի արտաքինի փոփոխության գլխավոր հակառակորդները հայուհիներն են, որոնք տղամարդը հենց այդպիսին է դուր գալիս։