https://arm.sputniknews.ru/20180916/rusastan-golos-sergey-manukyan-video-14493745.html
Սերգեյ Մանուկյանի ցնցող ելույթը «Ձայնը 60+»-ում. դահլիճը հոտնկայս է ծափահարում. տեսանյութ
Սերգեյ Մանուկյանի ցնցող ելույթը «Ձայնը 60+»-ում. դահլիճը հոտնկայս է ծափահարում. տեսանյութ
Sputnik Արմենիա
Սերգեյ Մանուկյանն իսկական ֆուրոր է առաջացրել «Ձայնը 60+» ռուսական շոուում: Տեսանյութում դիտեք, թե ինչպես է մաեստրոն կատարում լիվերպուլյան քառյակի հիթը: 16.09.2018, Sputnik Արմենիա
2018-09-16T17:32+0400
2018-09-16T17:32+0400
2022-01-25T19:02+0400
մուլտիմեդիա
տեսադարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1449/12/14491224_0:13:1600:913_1920x0_80_0_0_1524ef116e625d175a051527c7730606.jpg
Սերգեյ Մանուկյանն իսկական ֆուրոր է առաջացրել «Ձայնը 60+» ռուսական շոուում: Տեսանյութում դիտեք, թե ինչպես է մաեստրոն կատարում լիվերպուլյան քառյակի հիթը:Բրիտանական The Beatles խմբի «Can't Buy Me Love» լեգենդար հիթի առաջին իսկ հնչյունները լսելուն պես ժյուրիի բոլոր անդամները շրջվում են, որպեսզի տեսնեն՝ ով է այդպես երգում:Սերգեյ Մանուկյանը հայտնի ջազմեն է, նա երկար տարիներ համագործակցել է սոուլի և ֆանկի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Սինդի Լոպերը, Մայքլ Բոլտոնը և Earth, Wind & Fire խումբը:Ժյուրիի բոլոր չորս անդամները ծանոթ էին Մանուկյանի արվեստին և գովում են նրան մրցույթում ելույթ ունենալու որոշման համար: Լեոնիդ Ագուտինը շեշտում է` երաժիշտը ներկայանալու կարիք չունի, որովհետև նրան բոլորը գիտեն:«Մեր բախտը բերել է, որ դուք այստեղ եք», — ասում է երգչուհի Պելագեան:Նախագծի երաժիշտներից մեկն էլ հայտնում է, որը Սերգեյի հետ աշխատել է 25 տարի առաջ, և նա խնդրում է կատարել իրենց սիրելի երգը, որից հետո Մանուկյանը կրկին հիացնում է ջազային շքեղ իմպրովիզացիայով:«Սերգեյ, բոլորը երազում են աշխատել ձեզ հետ, որպեսզի ինչ-որ բան ստանան ձեզանից երաժշտության առումով: Հիմա դուք պետք է ընտրեք մեզանից մեկին, թեև «ուսուցիչ» բառը շատ բարձրագոչ է հնչում», — կատակում է Մելաձեն, հենց որին էլ ընտրում է Մանուկյանը:Գրոզնիում ծնված հայի ելույթն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում: Շատերը ոչ միայն հիացել են Մանուկյանով, այլ նաև անարդար են համարել, որ նա նստած չէ ուսուցչի աթոռին:«Նա մեգաերաժիշտ է: Նա պետք է ուսուցիչ լիներ, բայց, ցավոք, շոու բիզնեսում նորաձև է բոլորովին այլ երաժշտություն: Ես ուրախ եմ, որ Սերգեյը կրկին հիշեցրել է իր մասին, և հսկայական լսարանը ճանաչել է նրան», — գրել է Alex Gall-ը:«Եվ ես կարող էի չլսել այս մարդուն… Շնորհակալություն», — գրել է rattuswomen-ը:Ի դեպ, Սերգեյ Մանուկյանը Հայաստան էր եկել 2015 թվականին։ Նա մասնակցել էր «Երևան ջազ-ֆեստ» փառատոնին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2018
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1449/12/14491224_184:0:1417:925_1920x0_80_0_0_000a2ea412e7f850f3b248c94c39da1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մուլտիմեդիա , տեսադարան
Սերգեյ Մանուկյանի ցնցող ելույթը «Ձայնը 60+»-ում. դահլիճը հոտնկայս է ծափահարում. տեսանյութ
17:32 16.09.2018 (Թարմացված է: 19:02 25.01.2022) Սերգեյ Մանուկյանն իսկական ֆուրոր է առաջացրել «Ձայնը 60+» ռուսական շոուում: Տեսանյութում դիտեք, թե ինչպես է մաեստրոն կատարում լիվերպուլյան քառյակի հիթը:
Սերգեյ Մանուկյանն իսկական ֆուրոր է առաջացրել «Ձայնը 60+» ռուսական շոուում: Տեսանյութում դիտեք, թե ինչպես է մաեստրոն կատարում լիվերպուլյան քառյակի հիթը:
Բրիտանական The Beatles խմբի «Can't Buy Me Love» լեգենդար հիթի առաջին իսկ հնչյունները լսելուն պես ժյուրիի բոլոր անդամները շրջվում են, որպեսզի տեսնեն՝ ով է այդպես երգում:
Սերգեյ Մանուկյանը հայտնի ջազմեն է, նա երկար տարիներ համագործակցել է սոուլի և ֆանկի այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Սինդի Լոպերը, Մայքլ Բոլտոնը և Earth, Wind & Fire խումբը:
Ժյուրիի բոլոր չորս անդամները ծանոթ էին Մանուկյանի արվեստին և գովում են նրան մրցույթում ելույթ ունենալու որոշման համար: Լեոնիդ Ագուտինը շեշտում է` երաժիշտը ներկայանալու կարիք չունի, որովհետև նրան բոլորը գիտեն:
«Մեր բախտը բերել է, որ դուք այստեղ եք», — ասում է երգչուհի Պելագեան:
Նախագծի երաժիշտներից մեկն էլ հայտնում է, որը Սերգեյի հետ աշխատել է 25 տարի առաջ, և նա խնդրում է կատարել իրենց սիրելի երգը, որից հետո Մանուկյանը կրկին հիացնում է ջազային շքեղ իմպրովիզացիայով:
«Սերգեյ, բոլորը երազում են աշխատել ձեզ հետ, որպեսզի ինչ-որ բան ստանան ձեզանից երաժշտության առումով: Հիմա դուք պետք է ընտրեք մեզանից մեկին, թեև «ուսուցիչ» բառը շատ բարձրագոչ է հնչում», — կատակում է Մելաձեն, հենց որին էլ ընտրում է Մանուկյանը:
Գրոզնիում ծնված հայի ելույթն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում: Շատերը ոչ միայն հիացել են Մանուկյանով, այլ նաև անարդար են համարել, որ նա նստած չէ ուսուցչի աթոռին:
«Նա մեգաերաժիշտ է: Նա պետք է ուսուցիչ լիներ, բայց, ցավոք, շոու բիզնեսում նորաձև է բոլորովին այլ երաժշտություն: Ես ուրախ եմ, որ Սերգեյը կրկին հիշեցրել է իր մասին, և հսկայական լսարանը ճանաչել է նրան», — գրել է Alex Gall-ը:
«Եվ ես կարող էի չլսել այս մարդուն… Շնորհակալություն», — գրել է rattuswomen-ը:
Ի դեպ, Սերգեյ Մանուկյանը Հայաստան էր եկել 2015 թվականին։ Նա մասնակցել էր
«Երևան ջազ-ֆեստ» փառատոնին։