00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստաբանների ակնկալիքներն արդարացա՞ն․ հոգեբույժները ախտորոշել են Խաչատուրյան քույրերին

© Photo : Никеричев Андрей / АГН МоскваРассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa
Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբանը նշել է, որ քույրերը ամբուլատոր հոգեբուժական փորձաքննություն են անցել Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբուժության գիտական կենտրոնում։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. 57–ամյա հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան ավագ քույրերը՝ Քրիստինան ու Անգելինան, մեղսունակ են ճանաչվել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով փաստաբան Ալեքսեյ Լիպցերին։

Իրավաբանը նշել է, որ աղջիկները սպասում են եզրակացությանը։ Փաստաբանը հիշեցրել է, որ նրանք ամբուլատոր հոգեբուժական փորձաքննություն են անցել Սերբսկու անվան սոցիալական և դատական հոգեբուժության գիտական կենտրոնում։

Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Հորը սպանած Խաչատուրյան քույրերից մեկին անմեղսունակ են ճանաչել. ո՞ւր են տարել նրան

Նշենք` ավելի վաղ Մոսկվայի Հասարակական դիտորդների հանձնաժողովի անդամ Պավել Պյատնիցկին  հայտնել էր, որ Խաչատուրյան քույրերից կրտսերը` Մարիան, անմեղսունակ է ճանաչվել ու №6 մեկուսարանից տեղափոխվել է №2 քննչական մեկուսարանի հիվանդանոց, որտեղ սպասելու է հարկադիր բուժում անցնելու մասին դատարանի որոշմանը։

Ավելի վաղ փաստաբան Մարի Դավթյանը, որը ավելի քան 10 տարի զբաղվում է ընտանեկան բռնությունների խնդիրներով, մեկնաբանել է, թե Մոսկվայում դաժանաբար 57-ամյա հորը սպանած Խաչատուրյան քույրերին ինչ սպասվում։

Նրա խոսքով` գլխավոր հարցն այն է, թե քանի տարի է սպառնում 17-ամյա Մարիային, 18-ամյա Անգելինային և 19-ամյա Քրիստինային։

«Իմ գործունեության ընթացքում ես չեմ կարող մի պատմություն հիշել, որ բռնության ենթարկված երեխաները սպանեին իրենց ծնողներին։ Առավել հաճախ նման իրավիճակներում, փորձելով պաշտպանվել, կանայք են այդ քայլին գնում`սպանում կամ վիրավորում են իրենց ամուսիններին։ Իսկ Խաչատուրյան քույրերինը բացառիկ դեպք է», – ասում է իրավաբանը։

Ինչպես նշում է պարբերականը, Ռուսաստանի քրեական պրակտիկայում իսկապես չի հաջողվել այս ողբերգությանը 100%–ով նման պատմություն գտնել։

Рассмотрение в Мосгорсуде жалобы на арест сестер Марии, Крестины и Ангелины Хачатурян, обвиняемых в убийстве отца (20 августа 2018). Москвa - Sputnik Արմենիա
Ինչպես գոլը մարզադաշտում. ինչը՞ կօգնի Խաչատուրյան քույրերին փրկել բանտից

Խաչատուրյան քույրերի գործն ավելի բարդ է։ Նախ, սպանությունն իրականացվել է մի խումբ անձանց կողմից։ Երկրորդը` քննությունը վստահ է, որ աղջիկները նախապես են համաձայնության եկել, բաշխել դերերը։ Այսինքն` սպանությունը կատարվել է նախնական համաձայնության գալով։ Իսկ ինչպես մեկը, այնպես էլ մյուսը, ավտոմատ կերպով ժամկետը երկարացնում են։

Թե ինչպես իրադարձությունները կարող են զարգանալ դատարանում, պատմել է հայտնի փաստաբան, ՆԳՆ նախկին քննիչ Ալեքսանդր Կարաբանովը։

«Նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց կողմից իրականացրած սպանության համար` կանանց համար առավելագույն պատիժը 15 տարի է։ Իհարկե, դատարանը հաշվի կառնի, որ աղջիկները նախկինում չեն դատապարտվել, որ նրանցից մեկը սպանության ժամանակ անչափահաս է եղել։ Հաշվի կառնեն նաև սպանված հոր անձը և այն պայմանները, որում ապրել են աղջիկները։ Կարծում եմ` դատարանը նվազագույն պատիժը կկիրառի՝ 6-7 տարի ազատազրկում, եթե արդյունքում մեղադրանքն ավելի թեթևի չփոխեն», – պարզաբանում է Կարաբանովը։

Քույրերի պաշտպանությունը հույս ունի, որ արդյունքում Մարիային, Անգելինային և Քրիստինային կդատեն «ինքնապաշտպանության թույլատրելի սահմանի գերազանցում» հոդվածով։

«Դա արդեն մինչև 2 տարի ազատազրկում է ենթադրում։ Մեղմացուցիչ հանգամանքների առկայության դեպքում աղջիկները կարող են նաև պայմանական ժամկետ ստանալ։ Սակայն ևս մի բան կա։ Օրեր առաջ հայտնի են դարձել կրտսեր քրոջ` Մարիայի ամբուլատոր հոգեբուժական փորձաքննության արդյունքները։ Փաստաբանի խոսքով` մասնագետները հաստատել են, որ աղջիկը սպանության ժամանակ աֆեկտի վիճակում է գտնվել։ Իսկ այդ հոդվածով մինչև 3 տարի ազատազրկում է սպառնում», – ասել է փորձագետը։

Հոգեբուժական փորձաքննություն այժմ ամենակարևորն է հետաքննության համար, ընդգծել է Կարաբանովը։

Եթե ճանաչեն, որ աղջիկներից մեկը անմեղսունակ վիճակում է եղել, դատարանը նրան հարկադիր բուժման կուղարկի։ Իսկ այդ դեպքում նա հոգեբուժարանի պահպանվող բլոկում դեղորայքային բուժում կստանա։ Միևնույն ժամանակ հարկադիր բուժման ժամկետը նույնպես դատարանն է նշանակում։ Եթե ավելի քան 5 տարի է տրվում, տարին մեկ անգամ պետք է հիվանդին ստուգեն։ Եթե մինչև 5 տարի` յուրաքանչյուր կես տարին մեկ մասնագետները պետք է ստուգեն` արդյո՞ք նա բուժվել է, թե ոչ։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։

Լրահոս
0