ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասան Ժան Կլոդ Վան Դամը ժամանեց Հայաստանի մայրաքաղաք։ Նա արդեն իր ֆեյսբուքյան էջում «Զվարթնոց» օդանավակայանից տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութում երևում է՝ ինչպես է նա զրուցում լրագրողների հետ ու անցորդների հետ սելֆի անում։
«Ողջույն ֆեյսբուք։ Ուրախ եմ այստեղ լինել։ Ուրախ եմ տեսնել ձեզ», — ասում է նա։
Ժան Կլոդ Վան Դամը Հայաստան է ժամանել մասնակցելու Հայաստանում նկարահանվող Comedy Club փառատոնին։ Հիշեցնենք՝ կատակերգական շոուի անդամները ելույթ կունենան Երևանում Comedy Club փառատոնի շրջանակում, որն Հայաստանում առաջին անգամ կկայանա սեպտեմբերի 15–ին և 16–ին։ Դրան կմասնակցեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։
Այդ օրերին Երևանի փողոցներում հնարավոր կլինի հանդիպել նաև այլ աստղերի, ինչպիսիք են Օլգա Բուզովան, Ելենա Լետուչայան, Արարատ Քեշյանը, Նատալյա Եփրիկյանը, DJ Smash-ը, դիզայներ Վահան Խաչատրյանը, ռեստորատոր Գայանե Բրեիովան։