ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Երևանում մեկնարկեց Comedy Club փառատոնը։ Հաղորդման նկարահանումներն առաջին անգամ եմ Հայաստանում անցկացվում։
Հայտնի երգիծաբան, Comedy Club–ի հիմնադիրներից Գարիկ Մարտիրոսյանը նկարահանումների առաջին օրվա կնոջ՝ Ժաննա Լևինայի հետ է եկել։
Մարտիրոսյանը խոստացավ, որ երեկոն ուրախ է անցնելու։
«Բեմում հայկական հումոր է լինելու։ Մենք եկել ենք, որ ամբողջ աշխարհին ցույց տանք, թե ինչպես է հնչում հայկական հումորը Խարլամովի կատարմամբ», — կատակեց նա։
Հիշեցնենք՝ կատակերգական շոուի անդամները ելույթ կունենան Երևանում Comedy Club փառատոնի շրջանակում, որն Հայաստանում առաջին անգամ կկայանա սեպտեմբերի 15–ին և 16–ին։ Դրան կմասնակցեն Պավել Վոլյան, Գարիկ Մարտիրոսյանը, Գարիկ Խառլամովը, Տիմուր Բատրուտդինովը, Դեմիս Կարիբիդիսը, Անդրեյ Սկորոխոդինը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռևան, Զուրաբ Մատուան, Անդրեյ Ավերինը, Մարինա Կրավեցը և ուրիշներ։
Այդ օրերին Երևանի փողոցներում հնարավոր կլինի հանդիպել նաև այլ աստղերի, ինչպիսիք են Օլգա Բուզովան, Ելենա Լետուչայան, Արարատ Քեշյանը, Նատալյա Եփրիկյանը, DJ Smash-ը, դիզայներ Վահան Խաչատրյանը, ռեստորատոր Գայանե Բրեիովան։