Սմբատ Սաիյան
Մինչև 10-12 տարվա ստաժ ունեցող մարդիկ ստանում են նվազագույն կենսաթոշակ: Հենց այդ մարդկանց կենսաթոշակը, որը ցածր է 25500 դրամից, պետք է բարձրանա. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը:
«Ծայրահեղ աղքատությունը կենսաթոշակառուների շրջանում պետք է հաղթահարվի»,-կառավարության այս նախագիծը մեկնաբանեց փոխնախարարը:
Նա ևս մեկ անգամ հավելեց, որ պետությունից կենսաթոշակ ստացող անձը՝ լինի դա զինվորական, թե աշխատանքային կենսաթոշակ, չպետք է լինի ծայրահեղ աղքատ: