Աշխարհի ամենահայտնի հեռուստաշոուներից մեկում` «Ձայնը» նախագծում հաճախ կարելի է չափազանց տաղանդավոր երգիչների հանդիպել։ Այդ թվում բնածին տաղանդով օժտվածների, որոնք հուզում են ոչ միայն երկրպագուներին, այլև մրցույթի պրոֆեսիոնալ ժյուրիին։
Նման բացահայտում էր նաև ռումինացի Բագդան Իոանը։ Երաժիշտը հանդես է գալիս տարբեր ոճերում` էլեկտրոնիկից մինչև փոփ և հաուս։ Նա ժյուրիին փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի «Earth Song» հիթով հիստերիայի է հասցրել։
Առաջին իսկ վայրկյանից ժյուրիի չորս անդամներն էլ շրջվում են և հիացմունքով դիտում գեղեցիկ երիտասարդի կատարումը։ Ժյուրիի իգական սեռի անդամները, ուրախությունից տեղում ցատկոտում են, տղամարդիկ մոտենում և սեղմում տղայի ձեռքը։ Իսկ դահլիճը մի քանի րոպե շարունակ հոտնկայս ծափահարում է։