00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նառա, դու սուս». ինչպե՞ս Զոհրաբյանը դարձավ Ծառուկյանի փրկօղակը

© Sputnik / Asatur YesayantsЛидер фракции "Процветающая Армения" Гагик Царукян (1 мая 2018). Еревaн
Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաղթանակը Երևանի ավագանու ընտրություններում կամրապնդի առաջնորդի` օլիգարխ Գագիկ Ծառուկյանի դիրքերը գալիք խորհրդարանական ընտրություններում արդեն ավելի մեծ ու յուղոտ պատառի համար։

Երևանի քաղաքապետի պաշտոնի համար գալիք պայքարը խոստանում է կոշտ լինել։ Նախընտրական քարոզարշավն արդեն աննախադեպ է նրանով, որ այն «նոր, հետթավշյա հեղափոխության» համար առաջին ընտրական գործընթացի մաս է։ Ընտրողները և ավագանու ընտրությունների մասնակիցները  սեպտեմբերի 23–ին պետք է ազնիվ ու արդար ընտրություններ անցկացնելու առաջին քննությունը տան։

Полиция Армении - Sputnik Արմենիա
ԲՀԿ-ին ուղղակի մեղադրում են. Երիցյանի հայտարարությունը նույնպես ուղարկվել է ոստիկանություն

Քաղաքապետի աթոռի համար կպայքարեն 12 թեկնածուներ, որոնց շարքում երեք կին կա։ Դա գալիք ընտրությունների ևս մի առանձնահատկությունն է. չէ՞ որ ոչ մի անգամ Երևանի քաղաքապետ չի դարձել գեղեցիկ սեռի ներկայացուցիչ, իսկ այսօր շանսերը մեծ են, քանի որ երկրում «իրավիճակ է փոխվել»։

Հենց վերջին հանգամանքը պատճառ է դարձել, որ նախընտրական քարոզարշավի մեջ է մտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը թեկնածու չի առաջադրել 2017թ–ին՝ քաղաքային իշխանությունների նախորդ ընտրությունների ժամանակ. ԲՀԿ–ում կարծել են, որ շանսերը քիչ են, քանի որ այդ ժամանակ գերիշխող դիրք էր զբաղեցնում ՀՀԿ–ն։

ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է ակտիվ քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, երկար տարիների լրագրողական գործունեության և պատգամավորի 10–ամյա աշխատանքի փորձ ունի։ Ցուցակում նրան հետևում է «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը, քաղաքագետ, հաղորդավար Արման Աբովյանը։

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Մենք արդեն բանակցություններ ենք վարում»․ Զոհրաբյանը կլուծի՞ Երևանի տրանսպորտի խնդիրը

Կարելի է միայն գուշակել, թե ինչո՞ւ է օլիգարխ Ծառուկյանն առաջ մղում հենց Զոհրաբյանին։ Ծառուկյանը, պատասխանելով այդ հարցին, ասել է, որ Նաիրա Զոհրաբյանն ամենահուսալի, ամենապատասխանատու մարդն է, որը ոչ մի ջանք չի խնայի ժողովրդի համար։

Օլիգարխի համար Զոհրաբյանը վստահելի մարդ է դարձել 2015թ–ին։ Այդ ժամանակ 2015թ–ի մարտին, հայտարարելով իր հեռանալու մասին, Ծառուկյանն առաջադրել է հենց Զոհրաբյանին կուսակցության առաջնորդի պաշտոնում։ Այդ պահին նա ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարն էր։ Նրա թեկնածությանը սատարել են բոլորը, բացի ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանից։

Զոհրաբյանն այդ ժամանակ օլիգարխի համար «փրկօղակ» եղավ և թույլ տվեց շունչ քաշել 2017թ–ի փետրվարին մեծ խաղ վերադառնալուց առաջ։ Երեք տարի անց Ծառուկյանը կրկին առաջ  մղեց Զոհրաբյանին։ Օլիգարխը հիանալի հասկանում է, որ նրա վարկանիշը Երևանում բարձր չէ։ Նա զգալիորեն փչացրեց իր հեղինակությունը, երբ 2015թ–ին «պարտվեց» նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական պայքարում։

Гагик Царукян - Sputnik Արմենիա
Ծառուկյանը պատրաստ է արժանանալ ամենախիստ պատժին

Բացի այդ, համարվում է, որ երևանցիները համակրում են Նաիրա Զոհրաբյանին։ Gallup International–ի հայկական ներկայացուցչության հարցման տվյալներով` նա հայտնվել է ամենից ճանաչելի թեկնածուների ցուցակում, իսկ Հայաստանում փորձագետները նրա համար երկրորդ տեղն են կանխատեսում գալիք ընտրություններում։ ԲՀԿ–ում հաղթանակն առաջին հերթին անհրաժեշտ է կուսակցության առաջնորդին` Ծառուկյանին։ Դա կամրապնդի նրա դիրքերն արդեն ոչ թե Երևանի համար մեծ քաղաքական խաղում, այլ ընդհանուր առմամբ Հայաստանի։

Սակայն ԲՀԿ–ի շարքերում նկատվում է Զոհրաբյանի թեկնածությունից որոշակի դժգոհություն։ Մասնավորապես, նրան դեմ է ԲՀԿ–ից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նա վստահ է, որ Զոհրաբյանը ոչ մի կապ չունի Երևանի և նրա խնդիրների հետ, հետևաբար նրան առաջադրելը լուրջ կասկածներ է առաջացնում։

Այդ կարծիքը չեն կիսում ո՛չ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ո՛չ Զոհրաբյանը։ Ավելին, նա, ի տարբերություն այլ թեկնածուների, հստակ նախանշել է, թե ինչ է պատրաստվում փոխել Երևանում ընտրվելու դեպքում։

Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դա բարոյական չէ. Ծառուկյանը` Քոչարյանի հետ համագործակցելու հնարավորության մասին

Մասնավորապես, նա արդեն հայտարարել է ներդրումային նախագծերի մասին, որոնք իսկույն կգործարկվեն, եթե նա քաղաքապետ ընտրվի։ Զոհրաբյանը խոստանում է կառուցել աղբի մշակման գործարան։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել արտասահմանյան ընկերության հետ, որը ձեռնամուխ կլինի այդ նախագծի իրագործմանը։ Հին, մաշված երթուղային տաքսիները, այսպես կոչված «գազելները» նա նախատեսում է փոխարինել էկոտրանսպորտով, որը կաշխատի էլեկտրականությամբ։

Նրա խոսքով` կվերականգնվի Երևանի պատմամշակութային ժառանգությունը, քաղաքում կգործարկվեն մի քանի ճոպանուղիներ։ Դրանք կօգնեն լուծել երկու խնդիր` քաղաքն ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար, ինչպես նաև բեռնաթափել տրանսպորտային համակարգը։

Զոհրաբյանը ծրագրում է նաև վերականգնել «Էրեբունի» քաղաք–ամրոցը, արդիականացնել և վերականգնել Բուսաբանական այգին։ Զոհրաբյանը նշում է, որ, ի տարբերություն մյուսների, նա և ԲՀԿ–ն չեն ասում. «Ընտրեք մեզ, և ամեն ինչ լավ կլինի։ Մենք ասում ենք` ահա մեր ներդրումային փաթեթները։ Մնում է միայն տալ վստահության քվեն, և սեպտեմբերի 24–ին այդ ամենը կգործարկվի», – ասել է Զոհրաբյանը։

Гагик Царукян за рулем своего Роллс Ройса - Sputnik Արմենիա
«Եթե կապ ունեմ Մարտի 1-ի հետ, թող ինձ հրապարակում մասսայաբար գնդակահարեն». Ծառուկյան

Զոհրաբյանը նաև Երևանի քաղաքապետարանի բյուջեն լցնելու միջոց է գտել, որն այսօրվա դրությամբ կազմում է ընդամենը 170 միլիոն դոլար։ Այդ գումարն այդքան մեծ խնդիրներով քաղաքի համար մի կաթիլ է օվկիանոսում։ «Բարգավաճ Հայաստանը» առաջարկում է կազմակերպությունների, ընկերությունների կողմից վճարվող հարկերի 10 տոկոսն ուղղորդել Երևանի քաղաքապետարանի բյուջե։ Այդ գումարը բավարար կլինի քաղաքային նախագծերին աջակցելու և քաղաքի գանձարանը լցնելու համար։

Sputnik Արմենիային տված հարցազրույցում Զոհրաբյանը խոստովանել է նաև, որ Երևանի ֆանատ է։ «Երևանն իմ քաղաքն է, իմ կյանքի մայրաքաղաքը։ Երևանի երկրպագուն եմ։ Սիրահարված եմ նրան։ Ինձ համար այն լավագույն քաղաքն ու լավագույն մայրաքաղաքն է։ Շատ բան է պակասում Երևանին նրա համար, որ այն կյանքի համար հարմարավետ քաղաք դառնա։ Մի շարք խնդիրներ կան, և շուտով մենք կներկայացնենք այդ խնդիրների լուծման մեր առաջարկները։ Ուզում եմ, որ դրանք  վերացնելուց հետո, մենք կարողանանք հպարտությամբ հայտարարել, որ Երևանը լավագույն քաղաքն է ապրելու համար», – ասել է Զոհրաբյանը։

Депутат от фракции Царукян Наира Зограбян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ես Երևանի ֆանատն եմ. քաղաքապետի թեկնածուն՝ «գնդակահարության» և իր ծրագրերի մասին. բացառիկ

Նշենք, որ ավելի վաղ ճեպազրույցներից մեկի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր գործարար և պատգամավոր Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ դիմել է Նաիրա Զոհրաբյանին` ասելով. «Նառա, դու սուս»։ Այս խոսքերը ոչ միայն դարձել են «թավշյա հեղափոխությունից» հետո հայտնի դարձած ռեփի կրկներգ, այլ նաև թևավոր խոսքեր։ Քաղաքապետի ընտրությունների նախաշեմին նրանք խաղարկել են այդ իրավիճակը և Ծառուկյանն արդեն կատակով ասել է. «Նառա, այ հիմա ասա»։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը կկայանան 2018թ-ի սեպտեմբերի 23-ին։ Ընտրությանը կմասնակցեն 4 դաշինք և 8 կուսակցություն։ Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2011 թվականի նոյեմբերից, հրաժարական տվեց հուլիսի սկզբին։ Հանրապետական կուսակցությունը որոշել է ընդհանրապես չմասնակցել այս ընտրություններին։

Լրահոս
0