ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-16-ը տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 18-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
«Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 16-18-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Առաջիկա օրերին Երևանում անձրև չի տեղա։ Այսօր` սեպտեմբերի 14-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 34-36, գիշերային ժամերին` 19-21 աստիճան տաքություն։