ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ ճանաչողական այցով ժամանել են Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Վրաստանում հավատարմագրված դեսպաններն արդեն այցելել են Հաղպատի վանական համալիր և ծանոթացել են վանքի պատմությանը։
Այցի ընթացքում դեսպանները կլինեն Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում, ինչպես նաև հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ։