00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փափազյանը պայքարում էր օլիմպիադայում օսմանյան դրոշի համար. թուրքավայել պատասխանը չուշացավ

© Photo : Public domain/photographer of IOCЛетние Олимпийские Игры 1912 года. Мужской забег на 1500 метров (Старт)
Летние Олимпийские Игры 1912 года. Мужской забег на 1500 метров (Старт) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ Վահրամ Փափազյանին մոտ 20 մետր է մնացել` օլիմպիական վազքում հաղթանակի հասնելու համար, նա գիտակցությունը կորցրել է և ընկել։ Պետք չէ զարմանալ, այդպես հայերը զրկվել են օլիմպիադայի առաջին իրական ոսկուց։ Ի դեպ, վազորդ Վահրամ Փափազյանը ոչ մի կապ չունի իր անվանակցի՝ հայտնի դերասանի հետ։

Օսմանյան կայսրությունը 1912թ.-ին բռնապետություն էր այդ բառի բուն իմաստով։ Ազգային փոքրամասնությունները դաժանորեն հետապնդվում էին, եթե նրանց բռնում էին իրենց ինքնությունն ընդգծելու փորձերի մեջ, իսկ սուլթանն արգելել էր արտաբերել, օրինակ`«Հայաստան» բառը և նույնիսկ ջրի քիմիական բանաձևը՝ H2O-ը։ Ջրի «մեղքը» նրանում էր, որ սուլթանը վստահ էր, որ այդ բանաձևը ստեղծված է հատուկ իր դեմ․ իբր այն պնդում է, որ սուլթան Համիդը լիակատար զրո է։

Անգամ միապետություններից  կազմված Եվրոպայի մոտ  օսմանների պահվածքը համակրանք չէր առաջացնում։ Դժգոհությունն այնքան մեծ էր, որ Օսմանյան կայսրության ներկայացուցիչներին դժվարությամբ են թույլ տալիս մասնակցել Ստոկհոլմի ամառային օլիմպիադային։

Вступление частей Красной Армии в город Бердянск 15 марта 1919 года. - Sputnik Արմենիա
Խորհրդավոր գնդապետ Աբալյանցը. ինչպես էր հայը պաշտպանում Բերդյանսկի բնակիչներին

Ի դեպ, շվեդները չեն ցանկացել ծածանել թուրքական դրոշը՝  ի նշան Ադանայի հայկական կոտորածների դեմ բողոքի, այդ կոտորածները հայտնի են նաև Կիլիկիայի ջարդեր անվանումով։

Փափազյանը Օսմանյան կայսրության օլիմպիադայի երեք մասնակիցներից մեկն էր․ նրանից բացի Ստոկհոլմ է գնացել ևս մի հայ՝ Մկրտիչ Մկրյանը և հույն Ալեկո Մոուլոսը։ Մկրյանը և Փափազյանը վազքի տարբեր մրցուղիներում զբաղեցրել են յուրաքանչյուր հինգերորդ տեղը, բացի այդ Փափազյանը շատ մոտ է եղել ոսկե մեդալ նվաճելուն։

Մենք երբեք չենք իմանա Փափազյանի ուշաթափության պատճառը վազքի վերջին մետրերին, թվում է` նա ինքն էլ դա չի հասկացել իր երկար կյանքի ընթացքում։ Մի քանի վարկած կա, թե արդյոք դա ուշաթափություն է եղել, թե մարզիկը գիտակցաբար չի ցանկացել հաղթել։ Կարծիք կա, որ Փափազյանը չի ցանկացել, որ իր հաղթանակի պատվին բարձրացվի թուրքական դրոշը։

Այդ վարկածը պետք է անտրամաբանական համարել, քանզի այդ դեպքից մի քանի օր անց նա պահանջել է թուրք դեսպանի միջամտությունը դրոշի հարցում։ Ահա թե ինչ է գրում Փափազյանն իր հուշերում, որոնք առաջին անգամ հրապարակվել են Բեյրութում և վերահրատարակվել են նաև հայերենով։

«1912թ-ին Ստոկհոլմում պետք է տեղի ունենային օլիմպիական խաղերը, և Թուրքիան հրավեր է ստացել՝ մասնակցելու դրանց։ Բայց թուրքերը մարզիկ չունեին, որպեսզի ուղարկեին, իսկ հայերն ունեին։ Հայերը որոշել են ուղարկել իրենց մարզիկներին՝ ներկայացնելու մրցումներում հսկայական կայսրությունը։ Առավոտյան ժամանելով Ստոկհոլմ՝ ես տեսա, որ երկրի փողոցները և խոշոր հաստատությունները զարդարված են օլիմպիադայի մասնակից երկրների դրոշներով, բայց թուրքական դրոշը ոչ մի տեղ չէր երևում։ Այդ հանգամանքը զայրացրեց ինձ, չէ որ ես իմ հայրենիքի՝ Օսմանյան կայսրության պաշտոնական ներկայացուցիչն եմ և վիրավորված էի նման անհարգալից վերաբերմունքից: Ես գնացի թուրքական դեսպանատուն, որպեսզի արտահայտեմ իմ դժգոհությունը։

Александр Бажбеук-Меликов, автопортрет (1935 год). Холст, масло - Sputnik Արմենիա
Անաղմուկ ռոմանտիկա և ոչ մի ուսում. ինչո՞ւ Բաժբեուկը չէր բաժանվում իր կտավներից

Ներկայանալով դեսպանին՝ ես իսկույն անցա գործին․ «Բեյ էֆենդի, Ստոկհոլմում մթնոլորտն անտանելի է ինձ համար, ես ուզում եմ հենց հիմա վերադառնալ հայրենիք։ Ամբողջ Ստոկհոլմը զարդարված է տարբեր երկրների դրոշներով, բայց դրանց շարքում թուրքական դրոշը չկա։ Դա շատ վիրավորական է իմ և իմ հայրենիքի համար։ Ես այստեղ կմնամ միայն այն պայմանով, եթե դուք միջոցներ ձեռնարկեք, և իմ հայրենիքի դրոշը հայտնվի մյուսների կողքին»։

Թուրքիայի դեսպանը քարացավ։ Նա շատերի նման չէր հավատում, որ հայը կարող է այդքան սիրել և հարգել իր հայրենիքը։ Երկու ժամ չանցած իմ՝ հայ տղայի շնորհիվ թուրքական դրոշը երևաց բոլոր տեղերում, այն հայ տղայի, որը մի քանի տարի հետո պետք է ողբար հայրենակիցների անթաղ դիակների վրա, որոնց սպանել էին թուրքերը»։

Վահրամ Փափազյանը ծնվել է 1892թ.-ի սեպտեմբերի 12-ին Կոստանդնուպոլիսում, մանուկ հասակում եղել է թերթերի ցրիչ, ուստի քաղաքի փողոցներով երկար քայլելը և անգամ վազքը սովորական են եղել նրա համար։ Ստոկհոլմում հայտնի վազքից հետո նա վերադառնում է Թուրքիա և, չնայած արգելքներին, ակտիվ մասնակցություն ունենում հայկական մարզական միությունների և ակումբների ստեղծմանը, նա գլխավորապես զբաղվել է «Հոմենեթմենով»։

Ամենայն հավանականությամբ, 1915թ.-ն անսպասելի չէր Փափազյանի համար, թեև նա մինչև վերջ չէր հավատում, որ նման բան հնարավոր է։ Մի քանի տարի հետո նա այսպես կգրի իր հուշերում․ «Անարդար զրպարտություն է այն, որ հայերին կոտորեցին, որովհետև նրանք լրտեսություն են արել Ռուսաստանի համար։ Եթե դա ճիշտ է, ապա ինչ մեղք ունեին Խարբերդի ազնիվ, խաղաղ և հավատարիմ բնակիչները, որոնք սպանվել են մինչև վերջին մարդը»։

Հետագա տարիներին Փափազյանը թափառել է աշխարհով մեկ, սկզբից նա տեղափոխվել է Բեյրութ, հետո ապրել Սիրիայում, Կանադայում և նույնիսկ Թաիլանդում։ Վերջապես հաստատվել է ԱՄՆ-ում՝ Նյու Ջերսի քաղաքում, աշխատել որպես էլեկտրիկ, հուշեր գրել և ապրել մինչև 94 տարեկան։

Լրահոս
0