ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
«Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով առավոտյան ժամը 07.30-ից մինչև երեկոյան ժամը 18.00-ն հորդորում ենք հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հեռուստաաշտարակը կներկվի ավանդական կարմիր և սպիտակ գույներով, քանի որ դա օդանավակայանների պահանջն է: