ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Ուկրաինահայ հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել հայտնի կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի ու երգչուհի Վերա Բրեժնևայի հետ։
«Աշունը նոր գործեր սկսելու ժամանակ է։ Նոր կերպար ենք ստեղծում։ Շատ հետաքրքիր ու հաճելի հանդիպում է», — լուսանկարին կից գրել է նա։
Մի քանի ժամվա ընթացքում լուսանկարն ավելի քան հազար «հավանություն» է ստացել։
Բաժանորդները հիացմունքով լի մեկնաբանություններ են գրել հրապարակման տակ։
Հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը Hayk Avanesyan ապրանքանիշը հիմնել է 2011 թվականին։ Մի քանի ամիս անց ապրանքանիշը Կիևում արժանացել է «Տարվա բացահայտում» մրցանակին։ Այսօր Հայկն ուկրաինացի աստղերի շրջանում ամենասիրված ու ամենապահանջված մոդելավորողներից է։