00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արշավ թիկնապահների դեմ. տուրք տալով հույզերի՞ն, թե՞ օրենքի համապատասխան

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн
Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր իշխանությունների ներկայացուցիչների արձագանքը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրությանը սպասելիորեն ուժեղ էր։ Գործող անձինք` Վանեցյանը և Խաչատրյանը, փորձում էին զսպել զգացմունքները, իսկ ահա վարչապետ Փաշինյանն ընդհանրապես չէր էլ փորձում։

Տաքարյունությունը, որով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի ձայնագրությունը, մարդկային զգացմունքների տեսանկյունից լիովին հասկանալի է։ Գաղտնալսման փաստն ավելի մեծ և ուժեղ հարված է, առաջին հերթին, վարչապետին, քան Վանեցյանին ու Խաչատրյանին։

Хачатур Сукиасян - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը ստուգել է օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին

Մեկ այլ բան է, որ ցանկալի կլիներ պետության ղեկավարությանը տեսնել  հանրահավաքների թոհուբոհում  ավելի սառնարյուն և օրինական ուղիներից չշեղվող, քան «դատաստանով» սպառնացող և կոչ անող հրապարակավ կախել հենց իրեն, եթե հանկարծ նա` Նիկոլ Փաշինյանը, «ընկղմվի կոռուպցիայի մեջ»։

Հասկանալի է, որ սա ընդամենը պատկերավոր արտահայտություն է, բայց շատերը կարող են դա բառացիորեն ընկալել։ Եվ եթե ենթադրենք, որ Փաշինյանը մի օր կարող է մեղադրվել անօրինական հարստացման մեջ, ցանկալի կլիներ, որ գործով զբաղվեն իրավապահներն, այլ ոչ՝  ամբոխը, որը նրան կուղեկցի հրապարակի կախարանի մոտ` միջնադարի բարքերին համապատասխան։

Ընդհանրապես 21–րդ դարում  հրապարակավ կախաղաններով սպառնալն այդքան լուրջ չէ, բայց փոխարենը տագնապալի է։ Չափազանց տաք և վատ մտածող գլուխները կարող են նման կոչերը որպես գործողության ուղեցույց ընդունել, նրանց կանգնեցնելու համար անհրաժեշտ կլինի ուժայինների օգնությունը։ Եթե շարունակել իրավիճակի զարգացման բացթողումները, ապա, սարսափելի է ասել, որ նոր «մարտի 1–ը» սարերի հետևում չէ…

Самвел Мартиросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարտիրոսյան. «Պաշտոնյաների տեղեկատվական անվտանգության հստակ գործառույթներ չկան»

Փաշինյանը կարգադրել է ստուգայցեր անել, զինաթափել օլիգարխների ու նախկին պաշտոնյաների թիկնապահներին` լիովին վստահ լինելով, որ գաղտնալսման մեջ արտաքին հետք չկա։ Հետևաբար, այդ ամբողջ պատմությունը made in Armenia է։ Ո՞վ կարող էր իրեն նման բան թույլ տալ. իհարկե՝ ազդեցիկ մի մարդ։ Ամեն ինչ տրամաբանական է, եթե նման վարկածն ընդունենք որպես իրական. արդեն տեղեկատվություն կա թիկնապահներին զինաթափելու  մասին։

Ինքնին օլիգարխների կողքին թիկնապահների առկայությունը, իհարկե, ծակում է սովորական մարդկանց աչքը, բայց այստեղ այսպիսի հարց է ծագում. մարդը հարուստ է, նա ինքն է որոշում, թե ինչի վրա փող ծախսի` թիկնապահների, թե, օրինակ, ադամանդ գնելու։ Եթե օրենք կա, որը սահմանափակում է մասնավոր անձանց մոտ թիկնապահների թիվը, ապա պետք է հասցնել այն թույլատրելի սահմաններին, այլ ոչ թե բոլորին և ամենքին տապալել ասֆալտին։ Մի խոսքով՝ որ ամեն ինչ լինի օրենքով։

Ինչ վերաբերում է Փաշինյանի խոստումներին, թե իր հրամանները կատարված չտեսնելու պարագայում կամուֆլյաժ է հագնելու և փողոց դուրս գա, որպեսզի անձամբ կարգուկանոն հաստատի երկրում, ապա դրանք չափազանց բուռն էմոցիաներ են, որոնք ցանկանալի կլիներ երկրի ղեկավարի մոտ ավելի հազվադեպ տեսնել։ Թեև, հնարավոր է, դա ժողովրդի հետ պետության ղեկավարի շփման նոր ոճ է, և պետք է ուղղակի վարժվել դրան։

Депутаты от фракции РПА Араик Григорян и Самвел Алексанян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սկսվե՜ց. ոստիկանները զինաթափեցին Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. տեսանյութ

Բայց տագնապալի է ոչ դա, այլ, օրինակ, Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «թալանվածը» վերադարձնելուց հետո նա ժողովրդի հետ կգնա հրապարակ և կորոշի` ներել «թալանչիներին», թե ոչ։ Հասկանում եք, հրապարակը չպետք է ինչ–որ մեկին «թալանչի» անվանի, հրապարակը չպետք է որոշի, թե ինչ անի նրա հետ։ Սովորաբար իրավական պետությունում նման բաները որոշում են դատարանում, ցանկալի է՝ իսկապես անկախ ու օբյեկտիվ։

Ցանկալի կլիներ վստահություն ունենալ, որ այդ տագնապալի խոսքերը թելադրված են նրանով, որ վարչապետը տեղի ունեցածը սրտին մոտ է ընդունել ու, որ երբ ամեն ինչ մի քիչ հանդարտվի, ելույթներում կգերակշռի օրինական գործողությունների անհրաժեշտությունը, այլ ոչ թե «շիկացած» ամբոխի օգնությունը։

Թող ամեն ինչ օրենքով լինի, մեղավորը պատասխան տա, անմեղը՝ հանգիստ ապրի։ Իսկ  գաղտնալսման դեպքը թող իշխանություններին դաս լինի ու բոլորը յուրացնեին այդ դասը։

Բանն այն է, որ այդ դեպքն ամեն ինչից զատ բացահայտել է մի շատ անսպասելի խնդիր. պետության մեջ ազգային անվտանգության հետ կապված գործերը վատ են։ Օլիգարխը օլիգարխ, թալանվածը թալանված, բայց այդ հարցը պետք է լուծել։

Բայց մի՞թե մենք պատրաստվում ենք մոռանալ, որ զգացմունքային պոռթկումների և կոչերի մեջ հսկայական բացթողում կա` պետության 2 իրավապահ կառույցների ղեկավարների խոսակցությունը կարելի է հանգիստ ձայնագրել։ Իրերի նման դրությունն ուղիղ սպառնալիք է պետությանը՝ օլիգարխները լինեն ողջ-առողջ, թե`մասնատված և կախաղան բարձրացված հրապարակում։

Պատահածի մեջ մեծ դեր ունի «մարդկային գործոնը»։ Տվյալ դեպքում այդ գործոնը մարմնավորում են Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը։ Եթե երկու ուժային կառույցների ղեկավարները կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեին, ապա գաղտնալսում կարող էր և չլինել։ Կամ առնվազն դրա իրականացումը մի քանի անգամ ավելի դժվար կլիներ։

Լրահոս
0