ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբեր — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր երկօրյա այցով կմեկնի Ժնև։ Այս մասին հայտնում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից` նշելով, որ այցի ընթացքում նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին։
Աշխատանքային այցի օրակարգի համաձայն` սեպտեմբերի 13-ին Մնացականյանը բացման խոսքով հանդես կգա Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի շրջանակում կայանալիք Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակով թեմատիկ քննարկմանը:
Նույն օրը արտգործնախարարը ելույթով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանում։
Մնացականյանը կհանդիպի նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։