Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Վրաստանի վարչապետ Մամուկ Բախտաձեն ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Վրացական պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակին, բայց չայցելեցին Ցեղասպանության թանգարան։
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության զոհերին
Վրացական պատվիրակությունը` Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ, պաշտոնական այցով Երևան է եկել սեպտեմբերի 10-ին։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Բախտաձեն արդեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպում է նախատեսված նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ։ Բախտաձեն ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ։
Հայաստանի վարչապետի անունից վրացի գործընկերոջ պատվին կկազմակերպի պաշտոնական ընթրիք։
Վրաստանի ֆինանսների նախկին նախարար Մամուկա Բախտաձեն վարչապետ է ընտրվել 2018թ-ի հունիսին։ Այս պաշտոնում նա փոխարինել է Գեորգի Կվիրիկաշվիլուն, որն այս տարվա հունիսի 13-ին հրաժարական էր տվել։
Վերջին անգամ Վրաստանի վարչապետի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստան էր եկել 2018թ-ի մարտի 2-ին։ Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-31-ին իր առաջին արտասահմանյան ու պաշտոնական այցը կատարել է Վրաստան։