00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ե՞րբ գործատուն կարող է աշխատանքից հեռացնել աշխատողին. ԱԺ–ն որոշեց մանրամասն քննարկել

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցСоискатели заполняют анкеты. Архив
Соискатели заполняют анкеты. Архив - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԲՀԿ–ն առաջարկում է փոխել Աշխատանքային օրենսգիրքը, ՀՀԿ–ն դեմ է։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովն այսօր սկսեց 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի աշխատանքները։ Նստաշրջանը մեկնարկեց ԲՀԿ-ՀՀԿ հակասություններով։

Аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Ներգաղթում ենք Նոր Հայաստան ու մնում գործազուրկ. ցուցանիշները տպավորիչ են անելիքները` շատ

«Ծառուկյան» դաշինքի անդամներն առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ Աշխատանքային օրենսգրքում` այն հիմնավորմամբ, որ ներկա օրենքն իրավունք է տալիս գործատուին միանձնյա որոշում կայացնել աշխատողին աշխատանքից հեռացնելու մասին։

Առաջարկվող նախագիծը ներկայացնելով` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ օրենքի որոշ դրույթներ գործատուին իրավունք են տալիս «աշխատանքից հեռացնել արձակուրդում գտնվող, գործուղման մեջ գտնվող, ժամանակավոր անաշխատունակ համարվող մարդուն` առանց նրա համաձայնության»։ Բացի այդ, նրա դիտարկմամբ գործատուն կարող է առանց գրավոր բացատրության աշխատողին հեռացնել աշխատանքից, եթե վերջինը մեկ ամբողջ օր աշխատանքի չի ներկայացել։

Պետրոսյանի համոզմամբ` այս դրույթները ոտնահարում են աշխատողի իրավունքները։ Մեկ այլ դրույթ էլ, նրա խոսքով, վնասում է աշխատողի շահերը։ Խոսքը աշխատողի` աշխատանքի ներկայանալու, բայց աշխատանքային պարտականությունները միտումնավոր կերպով չկատարելու դեպքերի մասին է։ Այս դեպքում, նախագծի հեղինակների կարծիքով, գործատուն աշխատողին պատժելու ավելի լայն իրավասություններ պետք է ունենա։

«Աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ և՛ աշխատողները, և՛ գործատուները պարտավոր են իրենց իրավունքներից օգտվել բարեխղճորեն, պարտականությունները կատարել օրինական, ողջամիտ կերպով»,- իր ելույթն ավարտելով` նշեց Պետրոսյանը։

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ հանձնաժողովը համաձայն չէ առաջարկվող փոփոխությունների հետ։

Նրա համոզմամբ` դրանք հղի են վտանգներով, քանի որ եթե նշված հոդվածը վերաբերի միայն գործատուին, ապա գործատուն կարող է առանց աշխատողի համաձայնությունը ստանալու միանձնյա որոշումներ կայացնել։

«Եթե մենք այս նորմն ընդունում ենք, գործատուն կարող է աշխատողին կանչել ու ասել` ընդմիջման ժամը փոխում եմ 5-6-ը` 1-2-ի փոխարեն, աշխատանքի սկիզբն էլ փոխում եմ առավոտյան ժամը 5-ը։ Ուզում ես` արի, չես ուզում` մի արի, քո գործն է։ Եթե այս նորմը փոխում ենք, գործատուին իրավունք ենք տալիս ասելու` չես ուզում, թող գնա»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ հատկապես մասնավոր սեկտորի, ՓՄՁ ոլորտի համար այս փոփոխությունը շատ վտանգավոր է։

Միաժամանակ Հակոբյանը հիշեցրեց, որ օրենքը նախատեսում է աշխատողին աշխատանքից հեռացնելուց առաջ նրանից երկու անգամ գրավոր բացատրություն պահանջել և միայն երրորդ անգամ նույն խախտումն անհարգելի կերպով կրկնվելու դեպքում նրան հեռացնել աշխատանքից։

Հակոբյանը նշեց, որ հանձնաժողովը բացասական կարծիք է տվել ներկայացված փոփոխությունների առաջարկներին։ Բայց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու նախագիծն օրակարգում ընդգրկելուն, որպեսզի հնարավորություն տան այն հետագայում առավել խորը, մասնագիտական վերլուծության ու քննարկման ենթարկելու։

Արդյունքում նախագիծը ԱԺ 6-րդ գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգում ներառելու հարցն ընդունվեց միաձայն։

Նշենք, որ 103 պատգամավորներից նիստին ներկա էին 86-ը։

Լրահոս
0