00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն հույս ունի, որ հայ–ռուսական հարաբերությունները կվատանան. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян ответил на вопросы журналистов (8 сентября 2018). Москвa
Премьер-министр Армении Никол Пашинян ответил на вопросы журналистов (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն առաջվա պես կարծում է, որ ԼՂՀ–ն պետք է անմիջական մասնակցություն ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանը հույս ունի, որ կկարողանա փչացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները` այդ ֆոնին սադրիչ գործողություններ սկսելու համար։ Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սակայն քանի որ բոլորդ տեսնում եք, բոլորս համոզվել ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում գլոբալ քաղաքական խնդիրներ չկան և չեն լինի, կարծում եմ Ադրբեջանի այդ սցենարը պարզապես ձախողվել է», — ասել է նա։

Փաշինյանի համոզմամբ` Ադրբեջանի նախագահը նաև մտավախություն ունի, որ ժողովրդավարական գործընթացը, որ տեղի է ունեցել Հայաստանում, կարող է տեղափոխվել Ադրբեջան, և ուզում է Արցախում իրավիճակի սրման օգնությամբ շեղել իր քաղաքացիների ուշադրությունը և ինչ-որ կերպ հաղթահարել ներքաղաքական խնդիրները։

Премьер-министр Армении Никол Пашинян ответил на вопросы журналистов (8 сентября 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով». Փաշինյանը` ղարաբաղյան հարցի մասին

Վարչապետն առաջվա պես կարծում է, որ ԼՂՀ-ն պետք է անմիջական մասնակցություն ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին։ Նա որպես ՀՀ վարչապետ պատրաստ է մասնակցել այդ բանակցություններին Հայաստանի Հանրապետության անունից, սակայն չի կարող խոսել ԼՂՀ ժողովրդի անունից։

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի իշխանության ձևավորման գործընթացներին։ Նրանք իրենց իշխանությունն ունեն, իրենց կառավարությունը, իրենց նախագահը։ Արցախը պետք է լեգիտիմ ներկայացուցիչ ներկայացնի, որը մանդատ ունի այդ ժողովրդին ներկայացնելու համար։ Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք ցանկացած պահի պատրաստ ենք դրանց։ Սակայն Արցախը պետք է ներկայացնի Արցախի ներկայացուցիչը», — ասել է նա։

Արցախի 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու հնարավորության մասին հարցին ի պատասխան վարչապետն ասել է, որ գոյություն ունի Արցախի Հանրապետության սահմանադրություն, որի համաձայն` այդ շրջանները ԱՀ-ի տարածքի մաս են կազմում։

Փաշինյանն ավելացրել էր, որ այսօր շփման գոտում տիրող իրավիճակը կայուն է, սակայն երբ հայկական կողմը լսում է Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, լարվածությունն աճում է։

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել այն ջանքերը, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործադրում է հակամարտությունը կարգավորելու համար։

Լրահոս
0