ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանն այսօր` սեպտեմբերի 8-ին, «Զվարթնոց» օդանավակայան են գնացել։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:
Նրանք օդանավակայանի տնօրեն Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց են կատարել ռազմավարական նշանակության կառույցի անվտանգությունը հսկող կառավարման կենտրոնում, ծանոթացել են գերժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնի կարողություններին ու քննարկել դրանք սահմանային անվտանգության այլ օղակներում կիրառելու հնարավորությունները: