00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայաստան արի, սիրելիս». ապշած Պետրոսյանին փրկում են աբսուրդից

© Photo : Alisa Egorova / official site of Yevgeni PetrosyanЕвгений Петросян на концерте-съёмке "Петросян ШОУ" (25 февраля 2018). Москвa
Евгений Петросян на концерте-съёмке Петросян ШОУ (25 февраля 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեկ Մոսկվայի Խամոնիչևսկի շրջանային դատարանում անցկացվում էր Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ապահարզանի ու ունեցվածքի բաժանման հերթական դատական նիստը։ Ելենա Ստեպանենկոյի ներկայացուցիչը հերքեց տեղեկությունն այն մասին, որ դերասանուհին հավակնում է ամուսնու հետ կուտակած ունեցվածքի 80%–ին։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը բողոքել է սոցցանցերում հայտնվող կեղծ տեղեկություններից ու մեղադրել է լրատվամիջոցներին աբսուրդ լուրեր տարածելու մեջ։

«Ապշում եմ ստի նման քանակից։ ԶԼՄ–ների ներկայացուցիչներ, Դուք նույնիսկ ինձ եք զարմացնում։ Այնպիսի տպավորություն է, որ աբսուրդի թատրոն է սկսվել», – գրել է արտիստը Instagram–ի իր էջում։

A post shared by Евгений Петросян / Official (@petrosyanevgeny) on Sep 6, 2018 at 5:43am PDT

Նշենք, սեպտեմբերի 6–ին Մոսկվայի Խամոնիչևսկի շրջանային դատարանում կայացավ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի ապահարզանի ու ունեցվածքի բաժանման վերաբերյալ հերթական դատական նիստը։ Ելենա Ստեպանենկոյի ներկայացուցիչը հերքել է տեղեկությունն այն մասին, որ կինը ուզում է իրեն վերցնել ունեցվածքի  80%–ը։

 

«Տիկին Ստեպանենկոն խնդրում է առնվազն համատեղ կուտակած ունեցվածքի արժեքի 50%–ը, հայցում 80% մասին ոչ մի խոսք չկա։  Ինչ կա՝ դա եմ ասում։ Ու ամեն դեպքում պետք է  լինել օբյեկտիվ ու ազնիվ», – ասել է փաստաբան Զաբրալովան։

Ավելի վաղ Պետրոսյանը փորձում էր չմեկնաբանել լուրերը ունեցվածքը բաժանելու մասին, նաև այն խոսակցությունները, որ իր օգնական Տատյանա Բրուխանովան նրա սիրուհին է։ Չի կարելի հստակ ասել, թե որ նորության վերաբերյալ է երգիծաբանն արել իր գրառումը Instagram–ում։ Ենթադրվում է, որ խոսքը Ելենա Ստեպանենկոյի փաստաբանի վերջերս տված հարցազրույցի մասին է, որում նա մեկնաբանել է Եվգենի Պետրոսյանի ու իր օգնականի սիրավեպը։ Հարցազրույցում փաստաբանն ասել էր, որ զարմանալի չէ, որ Պետրոսյանը թաքցնում է  այդ հարաբերությունները։

Вечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (5 января 2014). Москвa - Sputnik Արմենիա
Հանուն երիտասարդ սիրուհու․ Պետրոսյանի «պլաստիկ հնարքները» բացահայտված են

Պետրոսյանն իր գրառմանը երգիծական լուսանկար է կցել (որում Պետրոսյանի աչքերը, ասես, դուրս են թռել մամուլի սարքած աբսուրդի թատրոնից)։ Օգտատերերից շատերը  հուզումնալից մեկնաբանություններ են գրել։

Երկրպագուները ակտիվորեն գրում են. «Հեռու մնացեք Պետրոսյանից, ուրուրներ», «Պարոն Պետրոսյան, դուք անկրկնելի ես, ձեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Մենք ձեզ սիրում ենք», «Խնայեք Ձեր առողջությունը, ամեն ինչ կարգին է լինելու», «Երջանկություն ձեզ և Ստեպանենոյին, իսկ միասին, թե առանձին, ինքներդ որոշեք», «ԶԼՄ–ները նոր սերիալ են սկսել… ռեժիսորներ», «Միլիոնավոր մարդիկ հետաքրքրվում են Ձեզնով ու սիրում են։ Ձեր միջոցով ուզում են բարձրացնել իրենց վարկանիշը»։

Թեև քննադատություն էլ է հնչել. «Չգիտեի, որ օր ծերության բթանում են… միթե՞ կարելի է անկեղծ հավատալ, որ երիտասարդ կնոջը հաճելի է գրկել ծեր մարմինը… ինչպես է պետք սիրել փողը։ Նույնը սպասում է բոլոր ծեր ու ինքնավստահ պապիկներին»։

Խորհրդատուներ էլ են գտնվել. «Եվգենի Պետրոսյան, մի շտապեք ամուսնալուծվել, թող երեխա ծնվի, ժամանակ անցնի, կտեսնեք` ով է ձեզ հետ մնում… ո՛չ երեխաները, ո՛չ էլ երիտասարդ  կինը։ Նույնիսկ Մաքսիմ Գալկինն այսքան տարի անց նույն ուղղությամբ գնաց… Ապագայի մասին մտածեք. ահավոր է, երբ Ձեր տարիքի տղամարդը մենակ է մնում, այն էլ` հիվանդ, մտածեք դրա մասին, մի շտապեք»։

Քանի դեռ բոլորը քննարկում են Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի աղմկահարույց բաժանումը` ամեն կերպ հոլովելով արտիստի նոր ընկերուհու անունը, տարեց արտիստը փորձում է սոցցանցերում հրապարակել նոր լուսանկարներ, որոնցում նա պատկերված է ոճային  պիջակով։  Բաժանորդները ակտիվորեն քննարկում են արտիստի արտաքինն ու նշում են, որ նա լավ նիհարել ու երիտասարդացել է։

Երկրպագուները հավանել են երգիծաբանի նոր կերպարը. «Հաճելի է տեսնել ձեզ։ Հիանալի տեսք ունեք։ Ինչպես ասել է Սողոմոն արքան` ամեն ինչ անցնում է, դա էլ կանցնի», «Հիանալի տեսք ունեք»։

 

Իսկ հայաստանցի օգտատերերը առաջարկել են արտիստին. «Մեզ մոտ եկեք, սիրելիս, մեզ մոտ օդն ավելի մաքուր է»։

Նշենք, որ ավելի վաղ մամուլում հրապարակվել էին փորձագետների կարծիքները, որոնք ապացուցում էին` արտիստը պլաստիկ վիրաբույժների օգնությամբ է փորձել դուր գալ երիտասարդ սիրուհուն` 29–ամյա Տատյանա Բրուծխանովային։

Պլաստիկ վիրաբույժ Անդրեյ Կովինցևը բացահայտել է՝ ինչ խորամանկությունների է դիմել Եվգենի Պետրոսյանը, որպեսզի իր տարիքից փոքր երևա, իսկ հոգեբան Այնա Գրոմովան վերլուծել է դերասանի արտաքին տեսքի ու անձնական կյանքի հանկարծակի փոփոխությունները։

Вечер юмора Евгения Петросяна и Елены Степаненко (7 ноября 2015). Москвa - Sputnik Արմենիա
Ստեպանենկոն որոշել է Պետրոսյանից հետ վերցնել գրքերը

Պետրոսյանի երիտասարդանալու փորձերը բարձր է գնահատում պլաստիկ վիրաբույժ Անդրեյ Կովինցևը։ Բժիշկը նշում է, որ պլաստիկ բժշկության մասնագետները նուրբ ու վարպետորեն են աշխատել Պետրոսյանի դեմքի վրա․ արտիստը չի կորցրել իր դեմքը, բայց օբյեկտիվորեն ավելի լավ ու ավելի երիտասարդ տեսք է ստացել։

«Երգիծաբանի փոփոխությունները որակյալ աշխատանքի գրագետ օրինակ են։ Նկատելի կնճիռները վերացել են, դեմքի կլորը ձգվել է, մաշկի գույնն ավելի թարմ ու հավասար է դարձել։ Ամենայն հավանականությամբ՝ արտիստին բոտուլոտոքսինի ներարկումներ են արել ճակատի, հոնքերի միջնամասի ու վերևի հատվածում, նաև քթաշուրթային հատվածում ու աչքերի շուրջ։ Բացի այդ, հնարավոր է մաշկի կենսաբանական նորացում է անցկացվել, չի կարելի բացառել ֆիլերների ներարկումը։ Կարծես նաև մեզոնտի է կիրառվել մաշկի կախվածությունը վերացնելու և դիմագծերը հստակեցնելու համար։ Շատ հնարավոր է, որ նաև SMAS-լիֆթինգ է անցկացվել։ Շատ կարևոր է, որ արտաքինը նկատելիորեն լավացել է, բայց նա անճանաչելի չի դարձել, ինչպես հաճախ լինում է կին աստղերի դեպքում», — ասել է պլաստիկ վիրաբույժը։

Թեև նույնիսկ պլաստիկ վիրահատության գուրուները չեն կարող վերադարձնել Եվգենի Պետրոսյանի երիտասարդությունը, այդուհանդերձ երգիծաբանն իսկապես շատ ավելի երիտասարդ տեսք ունի և ակնհայտ է, որ նա պատրաստ է պայքարել երջանիկ լինելու իր իրավունքի համար։ Մասնագետների կարծիքով՝ այդ երջանկությունը երկար չի տևի, քանի որ անհավասար զույգը վաղ թե ուշ կբաժանվի։ Նրանք կարծում են, որ անհավասար զուգընկերոջը դուր գալու փորձեր անելիս գլխավորն այն է, որ մարդը չկորցնի բանականությունն ու պահպանի իր առողջությունը։

Նշենք, որ պրոֆեսիոնալ փորձագետների կարծիքների հրապարակումից առաջ համացանցի ակտիվիստներն էլ էին նկատել, որ երիտասարդ սիրուհուն դուրս գալու համար Պետրոսյանը սկսել է երիտասարդացման ներարկումներ անել։

 

Սակայն Պետրոսյանն իրեն բնորոշ հումորով հերքել էր այդ տեղեկությունը Instagram-ի իր էջում ու հակադարձել` նշելով, որ հաճույքով ճաղատությունից կձերբազատվեր՝ մազերի փոխներարկում անելով։

«Պարբերականներից մեկում քննարկում էին` ես պլաստիկ վիրահատություն արել եմ, թե ոչ։ Մասնագետներից մեկը, հավանաբար, մեծացրել է լուսանկարն ու մտորել` արել եմ, թե չեմ արել։ Որքան հասկանում եմ, մեր երկրի մասշտաբներում չափազանց կարևոր հարց է։ Նա երկար նայել է ճակատիս և նշել, որ տարիքիս ոչ բնորոշ հարթ է։ Ախր ես ընդհանրապես տարիքիս համապատասխան տեսք չունեմ։ #instagram-ում շատ դիմանկարներ ունեմ, կասեի` չափից ավելի, մեծացրեք, նայեք, եթե անելիք չունեք։ Անկեղծ ասած, եթե ես պլաստիկ վիրահատություն անեի, ապա միայն գլխիս վրա», — կատակով գրել էր Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ աստղային զույգի ամուսնալուծության մասին հայտնի դարձավ օգոստոսի 3-ին։ Ստեպանենկոն Պետրոսյանի հետ համատեղ ձեռք բերած ունեցվածքը կիսելու վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան։ Երգիծաբանի փաստաբան Սերգեյ Ժորինի խոսքով` նա ուզում է ստանալ ունեցվածքի ավելի քան 80%-ը։ Պետրոսյանը պատասխան հայց է ներկայացրել, որում առաջարկում է ունեցվածքը հավասարապես բաժանել երկու մասի։ Պետրոսյանն ու Ստեպանենկոն մոտ 30 տարի միասին են ապրել։

Լրահոս
0