Facebook սոցիալական ցանցում հրապարակվել է մի տեսանյութ, որում 5 երգչուհիները միաժամանակ և՛ երգում են, և՛ սովորում ժեստերի լեզուն։
«Նաիրյան» վոկալ անսամբլի աղջիկները սովորում են ժեստերի լեզուն՝ որդեգրելով լիարժեք ներառականության սկզբունքը»,- նշված է տեսանյութի տակ։
Թե ինչ ծրագրեր ունեն աղջիկները, առայժմ հայտնի չէ։ Գրված է, որ ծրագրի մասին կտեղեկացնեն ավելի ուշ։
«Նաիրյան» վոկալ անսամբլը հիմնվել է 2015թ: Խմբում ընդգրկված են Նաիրա Մուղդուսյանը, Ելենա Ազարյանը, Սրբուհի Մանուկյանը, Աննա Մինասյանը և Դիանա Այվազյանը: Կվինտետի կատարումների մեծ մասը ակապելա է: Համույթի երգացանկը բաղկացած է Կոմիտասի և ժողովրդական երգերից: