ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը` ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը տեսանյութի տեսքով հաճելի անակնկալ է մատուցել կնոջը։
Նա Instagram–ում տեսանյութ է հրապարակել` մոնտաժված Ուիլյամսի ելույթներից և դստեր` Օլիմպիայի հետ գրկախառնության պահերից։ Օհանյանը խնդրել է իր բաժանորդներին օգնել իրեն, որպեսզի կինը տեսնի կադրերը, որոնք նա հավաքել է իրենց կյանքի վերջին տարվա ընթացքում։
«Նա պայքարել է իր կյանքի, մեր երեխայի, կանանց իրավունքների համար։ Նա երբեք չի հանձնվում։ Նա կրքոտ է և անողոք, բայց և ամենաոգեշնչող մարդն է, որին ես գիտեմ», – գրել է Օհանյանը։
Զույգի երկրպագուները նշում են Սերենային մեկնաբանություններում և գրում, թե որքան շատ են սիրում նրան և նրա ընտանիքը։
«Սիրում եմ քեզ, դու իսկապես ոգեշնչում ես», «Ինչպիսի սեր», «Նա հիանալի մարդ է և մարզուհի», «Մենք սիրում ենք ձեզ», – գրում են նրանք։