00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համաներումն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար. ազատե՞լ, թե՞ ուղղել, նոր ազատել

© Sputnik / Табылды Кадырбеков / Անցնել մեդիապահոցТюрьма
Тюрьма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցվածության խնդիրը լուծելու համար համաներումը անհրաժեշտ է, բայց արդյունքների հասնելու համար այն պետք է համադրվի այլ միջոցների հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Համաներումը հայաստանյան արդարադատության համակարգի համար անհրաժեշտություն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի անդամ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը։

Артак Зейналян - Sputnik Արմենիա
Արտակ Զեյնալյանը ծանոթացել է կին դատապարտյալների պահման պայմաններին

«Այն, որ մենք այսօր ունենք ՔԿՀ–ներում, մեր բնակչության թվի համեմատ մեծ թվով ազատազրկվածներ, խոսում է համաներման անհրաժեշտության մասին»,–ասաց նա` անդրադառնալով հնարավոր համաներման մասին վերջին շրջանում ակտիվ շրջանառող լուրերին։

Համաներումը, Արայիկ Զալյանի բնորոշմամբ, միանգամյա կատարման փաստաթուղթ է լինելու։ «Մեկ անգամ համաներումը կատարելու են, բայց դրանից հետո ամեն ամիս չի կարող համաներում կիրառվել»,– ասաց նա։

ՔԿՀ–ներում կուտակված խնդիրներն իրապես լուծելու համար, Արայիկ Զալյանի համոզմամբ, համաներմանը զուգահեռ պետք է ակտիվացվի պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, վերացվի բոլոր քրեական գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ավանդույթը։

Եթե պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը սկսի գործել, ՔԿՀ–ներում կլուծվի գերբնակեցման խնդիրը։ Ազատազրկվածներն էլ ուղղվելու ջանքեր կգործադրեն` գիտակցելով, որ դա ցանկալի արդյունք կտա։

«Այսօր խախտում կատարեն, թե իդեալական վարք դրսևորած ազատազրկված անձ լինեն՝ առանց որևիցե խախտումի, դրական նկարագրով, միևնույն է՝ թուղթ են գրելու, ասելու են` պատժի հետագա մասը կրելու կարիք ունի»,– ասաց նա։

Нубарашен УИУ. Незаселенная камера - Sputnik Արմենիա
Հայաստանի բանտերում նորամուծություններ կան. մանրամասնում է ՀՀ արդարադատության նախարարը

Հակառակ, դեպքում, եթե Քրեակատարողական համակարգում ձեռնարկվող քայլերը սահմանափակվեն միայն համաներում իրականացնելով, Արայիկ Զալյանի համոզմամբ, մեկ տարի անց մենք ազատազրկման վայրերում դարձյալ ունենալու ենք նույն բեռնվածության մակարդակը։

Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից Sputnik Արմենիային տրամադրած տվյալների համաձայն, 2018թ–ի հունվարի 1-ի դրությամբ հայաստանյան ՔԿՀ–ներում պահվող անձանց թիվը որոշ դեպքերում գերազանցում է լրակազմի` պաշտոնապես հաստատված թիվը։

Ի դեպ, գերբնակեցման խնդիրը հիմնականում առնչվում է կալանավորված անձանց։ Նրանց թիվն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ 62-ով գերազանցել է սահմանված լրակազմը։

Պաշտոնապես թույլատրված 1235 կալանավորի փոխարեն փաստացի նրանց թիվը կազմել է 1297։

2018թ–ի հունվարի 1-ի դրությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող 792 անձանցից 676–ը` կալանավորներ են, այն դեպքում, երբ նրանց թիվն, ըստ հաստատված լրակազմի չպիտի գերազանցեր 590–ը։ «Արթիկ» ՔԿՀ–ում, լրակազմով հաստատված 50 կալանավորի փոխարեն, հունվարի 1-ի դրությամբ փաստացի պահվում է 54–ը, «Վարդաշենում»`34-ի փոխարեն 69–ը, «Դատապարտյալների հիվանդանոցում»` 6 –ի փոխարեն 51–ը։

Լրահոս
0