00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տվող և վերցնող չպիտի լինի. ի՞նչը կարող է ընտրակաշառք դիտարկվել Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsИзбирательный участок. Выборы
Избирательный участок. Выборы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք տվողներն ու ստացողներն ավելի խիստ կպատժվեն։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանը համոզված է` խորհրդարանը դեմ չի լինի նոր օրենքներին։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովը` որպես օրենսդիր մարմին, կողմ է ընտրակաշառքների քրեականացմանը, իսկ դրա կիրառման բեռը կդրվի իրավապահ համակարգի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով սեպտեմբերի 6-ին խորհրդարանի քննարկմանը ներկայացվող օրինագծերի փաթեթին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը։

Внеочередное заседание Национального Собрания Армении (19 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Պատգամավորները կհավաքվեն, կաշառատուները կպատժվեն. Փաշինյանը պահանջեց գերազանց ստանալ

«Մենք մշակում ենք քաղաքականություն, իսկ մշակված քաղաքականությունը հետևյալն է, որ ընտրակաշառք տվող և վերցնող չպիտի լինի։ Այդ արատավոր երևույթը պետք է արմատախիլ անել մեր հասարակությունից, և դրա համար նաև խիստ սանկցիաներ են նախատեսվում։ Դա շատ լավ պետք է լուսաբանվի, որ ընտրակաշառք տալու ցանկություն ունեցողները կամ նրանք, ովքեր ակնկալում են ընտրակաշառք ստանալ, հասկանան, որ այդ ժամանակաշրջանն ավարտվել է»,- ասաց Մարուքյանը։

Կառավարության առաջարկով և անհետաձգելի կարգով խորհրդարան ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բավական բուռն քննարկման էր արժանացել նաև գործադրի վերջին նիստում` հատկապես բարեգործության անվան տակ բաժանվող ընտրակաշառքների մասով։

«Այդ տարանջատումը շատ հստակ է: Եթե դու բարեգործություն ես անում այն ակնկալիքով, որ գան քո կամ քո քաղաքական ուժի օգտին քվեարկեն, բնականաբար դա ընտրակաշառք կարող է դիտարկվել»,- ասաց Մարուքյանը։ Նրա խոսքով, ընտրակաշառք են համարվելու նաև ընտրություններից հետո որոշակի ծառայություններ մատուցելու կամ բարիքներ հատկացնելը խոստումները։

Հարցին, թե ինչու չեն տարբեր օրենքներում առկա ընտրակաշառքն ու ընտրակեղծիքները բացառող հոդվածները, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Որովհետև նախկինում դա արվել է իմիտացիայի, ուղղակի միջազգային կառույցներին ցույց տալու համար։ Քաղաքական կամք չի եղել, որ պայքարեն այդ հանցավոր երևույթների դեմ, հետևաբար ընդունել են ընդունելու համար»։

Իսկ այսօր, պատգամավորի համոզմամբ, քաղաքական կամքը կա, և ստեղծվում են նաև օրենսդրական հիմքերը` այդ քաղաքական կամքը կյանքի կոչելու։

Այն, որ ԱԺ դահլիճում նստածների մեծ մասը նախկին իշխանության ներկայացուցիչներ են, Մարուքյանի կարծիքով, չի խանգարի նախագծի ընդունմանը։ Պատգամավորը հիշեցրեց, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ ՀՀԿ-ական գործընկերները ևս կողմ են արտահայտվել առաջարկվող փոփոխություններին։

Выступление премьер-министра Никола Пашиняна во время рабочего визита в Тавушскую область (11 августа 2018). Иджеван - Sputnik Արմենիա
Փաշինյանը խոստացավ պատժել. հետո թող չասեն` քաղաքական հետապնդում է

«Լուրջ քննարկում կլինի, բայց որևէ մեկը չի կարող հանդես գալ ընտրակաշառքների պայքարի դեմ»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավորը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 6-ին, 11։00-ին Ազգային ժողովը կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարի։

Արտահերթ նիստի օրակարգում են Քրեական, Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնք ուղղված են ընտրակաշառքների համար պատիժները խստացնելուն։

Օրինագծով առաջարկվում է վարչական իրավախախտում համարել նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը։ Վարչական պատասխանատվություն կսահմանվի նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար:

Առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն կաշառք բաժանողները, այլև ստացողները։ Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ներկայում հանցագործություն չհամարվող մի շարք արարքների՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկին համաձայնելու, կաշառքի խոստումն ընդունելու, կաշառք խնդրելու, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելու համար։

Նախագծերի ընդունումն անհետաձգելի կարգով ընդունելը իշխանությունը պայմանավորում է Երևանի ավագանու ընտրություններն արդեն նոր օրենքներով անցկացնելու անհրաժեշտությամբ։

Լրահոս
0