ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շատ շնորհակալ է բոլոր այն տնօրեններին ու ուսուցիչներին, ովքեր արձագանքում են երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նոր շունչ են հաղորդում դպրոցներին, ուսումնական պրոցեսին։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում։
«Բայց ոնց որ դեռ կան փոքր թվով տնօրեններ, որոնք պարտադրանքի լեզվով են խոսում։ Հարգելիներս, հիշեք, որ ձեր աշակերտները Սերժ Սարգսյան են մերժել»,- գրել է նա։
Հարությունյանը դիմել է նաև աշակերտներին` հորդորելով նրանց պաշտպանել սեփական իրավունքները՝ ամենայն հարգանքով պարտադրողների հանդեպ, սիրո և համերաշխության մթնոլորտում։