ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի երգչուհի Անաստասիա Ստոցկայան Instagram —ի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում, ի զարմանս բաժանորդների, հայ ամուսինն է, դուստրը` Վերան, և որդին` Ալեքսանդրը։
Ստոցկայան բավականին գաղտնապահ է։ Երկրպագուներից ոչ ոք մինչ օրս չգիտի նրա ամուսնու ազգանունը։ Ամուսնու հետ լուսանկարներ գրեթե չունի։
Երգուհին միայն ժպիտներ է կցել լուսանկարին, որում երևում է, թե ինչպես է ընտանիքը դպրոց ճանապարհում որդուն։ Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով, Ստոցկայան որդու համար հատուկ վարժարան չի ընտրել, Սաշան սովորելու է տանն ամենամոտ գտնվող դպրոցում։
Գրառումը մեկ օրում ավելի քան 18 հազար «like»-ի է արժանացել։
«Հիանալի ընտանիք է… սուպեր», — գրել է niknan5059-ը։
«Նաստյուշա, շնորհավորում ենք։ Որքան արագ է սլանում ժամանակը։ Սաշենկան արդեն առաջին դասարանցի է։ Հաջողություններ եմ մաղթում նրան։ Մինչ նոր հանդիպում», — գրել է ip2803-ը։
Երգչուհու լուսանկարից երևում է, որ սեպտեմբերի 1-ից առաջ ընտանիքը եղել է ամուսնու հայրենիքում` Հայաստանում։
Ալեքսանդրը Ստոցկայայի և նրա գործարար ամուսնու առաջնեկն է, ծնվել է 2011 թվականի հուլիսի 16-ին։ Զույգն ամուսնացել է 2010 թվականին։ Իսկ այս տարվա մայիսի 7-ին զույգը դուստր է ունեցել, որին ամուսնու տատի անունն են տվել։